Պերդիկա
From Wikipedia, the free encyclopedia
Պերդիկա (հուն․՝ Περδίκκας, Perdikkas), (մ. թ. ա. 365, Orestis - մ. թ. ա. 321, Եգիպտոս), մ.թ.ա. 355-ական թվականներից մինչև 321/320 թվականները եղել է Ալեքսանդր Մեծի բանակի գեներալ և մասնակցել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից դեպի Պարսկաստան կատարած արշավանքին։ Ալեքսանդրի մահից հետո նա ցանկացել է լինել կայսերական բանակի և Ալեքսանդրի խորթ եղբոր՝ Ֆիլիպ III Մակեդոնացու ռեգենտը։ Նա դիադոքոսներից առաջինն էր, ով պայքարում էր Ալեքսանդրի ստեղծած կայսրության վերահսկողության համար։ Սակայն նրա՝ կայսրությունը պահպանելու փորձերը իր դեմ է հանում մակեդոնական բանակի գեներալներ Անտիպատրոսին, Կրատերոսին և Անտիգոնոսին, ովքեր որոշում են ընդվզել նրա դեմ։ Ի պատասխան այդ ահեղ կոալիցիայի և մեկ ուրիշ գեներալի`Պտղոմեոսի սադրանքների՝ Պերդիկան ներխուժում է Եգիպտոս, սակայն զինվորները ապստամբում են նրա դեմ և սպանում վերջինիս։
Պերդիկա | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 365 |
Ծննդավայր | Orestis |
Մահացել է | մ. թ. ա. 321 |
Մահվան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և ռազմական հրամանատար |
Զբաղեցրած պաշտոններ | somatophylakes? և ստրատեգոս |