Իրան
From Wikipedia, the free encyclopedia
Իրան (պարս.՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան[1], պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս.՝ جمهوری اسلامی ایران)[2], ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում[3][4]։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ[5] Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է[6]։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն[7]։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրան (այլ կիրառումներ)
جمهوری اسلامی ايران Իրանի Իսլամական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն" (1979-) |
||||
Ազգային օրհներգ՝ դե յուրե՝ Սորուդ-է Մելլի-է Իրան; դե ֆակտո՝ Էյ, Իրա՛ն |
||||
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Թեհրան 35°41′N, 51°25′E | |||
Պետական լեզուներ | պարսկերեն | |||
Կառավարում | Իսլամական Հանրապետություն | |||
- | Իրանի հոգևոր առաջնորդ | Ալի Խամենեի | ||
- | Նախագահ | Իբրահիմ Ռաիսի | ||
Հիմնում | ||||
- | Պրոտո-Էլամական Ժամանակ | մ.թ.ա. 3200-մ.թ.ա. 2700 | ||
- | Էլամ | մ.թ.ա. 2700-մ.թ.ա. 550 | ||
- | Մարաստան | մ.թ.ա. 720-մ.թ.ա. 550 | ||
- | Աքեմենյան պետություն | մ.թ.ա. 550-մ.թ.ա. 330 | ||
- | Պարթևստան | մ.թ.ա. 248-մ.թ. 224 | ||
- | Սասանյան Պարսկաստան | 224-651 | ||
- | Սեֆյան | մայիս 1502 | ||
- | Առաջին Սահմանադրություն | 1906 | ||
- | Իսլամական հեղափոխություն | 1979 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 1,648,195 կմ² (17-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2013 նախահաշիվը | 80.853 900 (17-րդ) | ||
- | 2006 մարդահամարը | 70,472,846 (18-րդ) | ||
- | Խտություն | 47 /կմ² (126-րդ) 109 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2013 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.244.3 միլիարդ (18-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $16,165 (70-րդ) | ||
Ջինի (1998) | 43.0 (միջին) | |||
ՄՆԶԻ (2004) | 0.746 (միջին) (96-րդ) | |||
Արժույթ | Իրանական ռիալ (ريال) (IRR) | |||
Ժամային գոտի | IRST (ՀԿԺ+3:30) | |||
- | Ամռանը (DST) | չգործածված (ՀԿԺ+3:30) | ||
Ազգային դոմեն | .ir | |||
Հեռախոսային կոդ | +98 |
Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերը[8][9]՝ սկսած մ.թ.ա. չորրորդ հազարամյակում Էլամական թագավորություններից։ Իրանն առաջին անգամ միավորել են մեդերը, իրանական մի ժողովուրդ, մ.թ.ա. յոթերորդ դարում[10]։ Երկիրը հասել է իր հզորության գագաթնակետին Աքեմենյան պետության ժամանակ, որը հիմնադրել էր Կյուրոս Բ Մեծը մ.թ.ա. վեցերորդ դարում, որի տարածքները ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Ինդոս գետի ավազան՝ դառնալով մինչ այդ եղածներից ամենաընդարձակ պետությունը[11]։ Պարսկական իշխանությունը տապալեց Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. չորրորդ դարում։ Ալեքսանդրի մահից հետո Իրանում հաստատվեց հելլենական Սելևկյան տերությունը, սակայն մ․թ․ա․ երրորդ դարում երկիրն անցավ Պարթևական տերության տիրապետության տակ։ Մ․թ․ երրորդ դարում պարթևական իշխանությունը փոխարինեց Սասանյան Պարսկաստանը։ Սասանյանները դարձան համաշխարհային գերտերություն հաջորդ չորս դարերում[12][13]։
Արաբական արշավանքները Պարսկաստան սկսվեցին յոթերորդ դարում և արդյունքում Իրանը իսլամացվեց՝ փոխարինելով Զրադաշտականությունը և Մանիքեությունը Իսլամով։ Իրանը մեծ ներդրում ունեցավ Իսլամական ոսկե դարում, որը ծնեց մեծ թվով ազդեցիկ արվեստագետների և գիտնականների։ Երկու դար անց Իրանում սկսեցին կառավարել իսլամական տարբեր բնիկ տոհմեր, որոնց ավելի ուշ նվաճեցին սելջուկները և մոնղոլները։ Սեֆյանների հզորացումը 15-րդ դարում բերեց միացյալ պարսկական պետության վերահիմնադրմանը[14], որին հաջորդեց Իրանի վերափոխումը Շիա Իսլամի, որը շրջադարձային կետ դարձավ Իսլամի պատմության մեջ[15][16]։ 18-րդ դարում Պարսկաստանը Նադիր շահի օրոք դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը[17]։ 19-րդ դարի առաջին կեսի Ռուսական կայսրության հետ պատերազմներում Իրանը կրեց նշանակալի տարածքային կորուստներ՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը[18][19]։ Հանրային ճնշումները 1906 թվականին բերեցին սահմանադրական հեղափոխության, որից հետո հաստատվեց սահմանադրական միապետություն։ 1953 թվականին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հրահրած հեղաշրջումը Իրանը դարձրեց Արևմուտքի հետ լավ հարաբերություններով երկիր[20]։ Օտարերկրյա ազդեցության և Մոհամմադ Ռեզա շահի իշխանության դեմ բողոքները 1979 թվականին բերեցին հեղափոխության, որի արդյունքում հիմնադրվեց Իսլամական հանրապետություն։ 1980-ական թվականներին երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ Իրաքի դեմ, որը տևեց մոտ ինը տարի, և արդյունքում երկու երկրները ունեցան մարդկային և ֆինանսական ահռելի կորուստներ։