Պիրոմանիա
From Wikipedia, the free encyclopedia
Պիրոմանիա կամ հրամոլություն, խթանող վարքագծի խանգարում[1], որի ժամանակ անհատները չեն կարողանում զսպել անընդհատ հրդեհ առաջացնելու անհաղթահարելի իրենց ազդակները։ Նրանք այդպիսի քայլի են դիմում լարվածությունը թուլացնելու կամ պարզապես հաճույք ստանալու համար[1]։ Պիրոմանիակները չեն հետապնդում դրամական կամ քաղաքական շահ[2]։ Նրանց նպատակն է հասնել էյֆորիայի։ Շատ հաճախ նրանք միտումնավոր կերպով ընտրում են հրշեջի մասնագիտությունը։ Պիրոմանիան, ինչպես օրինակ կլեպտոմանիան, անկառավարելի է։
Պիրոմանիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբանություն և հոգեբուժություն |
ՀՄԴ-10 | F63.1 |
Pyromania Վիքիպահեստում |
Հիվանդության մասին մարդկությանը հայտնի է դեռ 1824 թվականից, սակայն այն մինչ այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Պիրոմանիայի դրսևորումները հոգեբանության և իրավաբանության ուսումնասիրության առարկա են համարվում։
Գրանցվել են դեպքեր, որ երկարատև հոգեբանական բուժումներից հետո հիվանդները վեց հարյուրից ավելի հրդեհներ են առաջացրել։