հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Մանուկի Կիրակոսյան (դեկտեմբերի 25, 1926[1][2][3][…], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 20, 1993[1], Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։
Պոլ Կիրակոսյան | |
---|---|
Ի ծնե | Պոլ Մանուկի Կիրակոսյան |
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Վախճանվել է | 1993, նոյեմբերի 20 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | վիզուալ արտիստ և նկարիչ |
Աշակերտներ | Սեդա Մանուկյան |
Կայք | paulguiragossian.com(անգլ.) |
1946 թվականին ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թվականներին ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում[4]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում («Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Լիբանանյան բնանկար», «Սպասում», «Ընտանիք», «Ագարակ», «Գյուղի աղջիկը», «Զրույց», «Համեստ ընտանիք», «Ընթերցողը» և այլն[6])։
Իր կտավներում Կիրակոսյանն արտացոլել է նաև աստանական հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»), որոնց բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը։
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Ֆլորենցիայում, Փարիզում, Վաշինգտոնում, Երևանում (1972) և այլուր։
Պարգևատրվել է Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակով (1981)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.