From Wikipedia, the free encyclopedia
Պողոս Բ Գառնեցի (անհայտ[1], Բաշ Գառնի[1] - 1430[1], Սիս[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1418 թվականից։ Հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատին։ Ծննդյան թիվն անհայտ է, ծնվել է Այրարատի Գառնի գյուղում։ Մահացել է 1430-ին Սիս քաղաքում։
Կրթությունը ստացել է Տաթևի վանքում՝ աշակերտելով Գրիգոր Տաթևացուն։ 1413-1418 թվականներին եղել է Երուսաղեմի պատրիարք։ 1413 թ.-ին գնել և Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին է նվիրել Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզը։
1418 թվականին արևելահայ հոգևորականների խնդրանքով մեկնել է Սիս՝ կաթողիկոսարանում տիրող երկպառակություններին վերջ տալու նպատակով։ Նույն թվականին գահընկեց է արել Գրիգոր Ը Խանձողատին և դարձել Ամենայն Հայոց կաթողիկոս։
Իրականացրել է շինարարական աշխատանքներ։ 1423 թվականին կառուցել է նոր հայրապետանոց, ձեռնարկել Սբ. Աննա հայրապետանիստ վանքի վերականգնումը։ 1419 թվականին գրել է տվել Ճառընտիր, 1422 թվականին Հայսմավուրք ու Տարեգիրք, ընդօրինակել տվել այլ ձեռագրեր։
Հայրապետական աթոռն ամրապնդելու և լատինամետ տարրի դեմ պայքարն իրագործելու համար Արևելյան Հայաստանից հրավիրել է եկեղեցու նվիրյալ հոգևորականների։
Թեև Սսի միաբան եպիսկոպոսները ընդունեցին Պողոս Բ Գառնեցու կաթողիկոսությունը, միևնույնն է չհաշտվեցին իրենց զեղծումների դեմ սկսված պայքարի և Արևելյան Հայաստանից եկած աբեղաների և վարդապետների ներկայության հետ, որն էլ պատճառ դարձավ Հայոց հայրապետի եղերական մահվան։ Նա եղավ այն կաթողիկոսներից, որոնց Սսի միաբանները «դեղ մահու արբուցին և ի կենաց աստի հանին»։
Կաթողիկոսական գահին Պողոս Բ Գառնեցուն հաջորդել է Կոնստանդին Զ Վահկացին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.