Պոնսեի արվեստի թանգարան
արվեստի թանգարան Պուերտո Ռիկոյում / From Wikipedia, the free encyclopedia
Պոնսեի արվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Arte de Ponce, MAP), արվեստի թանգարան Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաք-նավահանգստում[2][3][4][5]։ Թանգարանի հավաքածուն ներառում է եվրոպական արվեստի նմուշներ[3], ինչպես նաև պուերտո ռիկացի արվեստագետների ստեղծագործություններ։ Թանգարանն ունի պրեռաֆայելիտների կարևորագույն հավաքածուներն Արևմտյան կիսագնդում[6]՝ շուրջ 4500 արվեստի նմուշ[7][8] 14 պատկերասրահներում[9]։
Պոնսեի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Պուերտո Ռիկո |
Տեղագրություն | Պոնսե |
Ղեկավարության նստավայր | Պոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Հասցե | 18.00565278658301, -66.6166300193539900730 |
Հիմնադրվել է | 1959[1] |
Հիմնադիր | Luis A. Ferré?[1] |
Մակերես | 3507 քառակուսի մետր |
Այցելուներ | 90 000 մարդ |
Կայք | museoarteponce.org(անգլ.) և museoarteponce.org |
Թանգարանը համարվում է Պուերտո Ռիկոյի արվեստի լավագույն թանգարաններից մեկը[10], Կարիբյան ավազանի ամենամեծ արվեստի թանգարանը[11], Ամերիկա մայրցամաքների լավագույն թանգարաններից մեկը[12][13][14]։ Այն Պուերտո Ռիկոյի առաջին թանգարանն է, որ պաշտոնապես ճանաչվել է Թանգարանների ամերիկյան միության կողմից[8][15]
Թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին արդյունաբերող և բարերար Լուիս Ա. Ֆեռեի կողմից Պոնսեի պատմական գոտում։ Ավենիդա լաս Ամերիկաս մայրուղու վրա գտնվող կառույցում թանգարանը տեղավորվել է 1965 թվականին։ 2010 թվականին թանգարանի տարածքը զգալիորեն ընդլայնվել է 30 միլիոն դոլարով իրականացված ծրագրից հետո։