![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/City_Hall_Port_Elizabeth-003.jpg/640px-City_Hall_Port_Elizabeth-003.jpg&w=640&q=50)
Պորտ Էլիզաբեթ
քաղաք Արևելյան Կապում, Հարավային Աֆրիկա / From Wikipedia, the free encyclopedia
Պորտ Էլիզաբեթ (անգլ.՝ Port Elizabeth, աֆրիկաանս՝ Die Baai, կոսա՝ Ibhayi), Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելյան Կապ նահանգում գտնվող քաղաք, Նելսոն Մանդելայի ծովախորշի քաղաքային շրջանի վարչական կենտրոն։ Պորտ Էլիզաբեթը նաև Սառա Բաարտման գավառի վարչական կենտրոնն է, թեև գտնվում է Նելսոնն Մանդելայի ծովախորշի քաղաքային շրջանում։ Քաղաքն ընկած է Հնդկական օվկիանոսի Ալգոա ծոցի ափերին, Քեյփթաունից 770 կմ արևելք։ Աշխարհագրական կոորդինատներն են` 33°57′29″ հվ. լ. 25°36′00″ ավ. ե.HGЯOL: Քաղաքը ձգվում է Ալգոա ծոցի երկայնքով 16 կմ և Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոշորագույն նավահանգիստներից մեկն է։ Քաղաքն իր անվանումը ստացել է 1820-1821 թվականներին Կապի գաղութի նահանգապետի պարտականությունները կատարող բրիտանացի սպա Ռուֆան Շո Դոնկինի կողմից` ի հիշատակ իր սիրելի երիտասարդ կնոջ` Էլիզաբեթ Ֆրենսիսի, օրիորդ ժամանակ՝ Մարկհամի, որը մահացել էր 1818 թվականին՝ տենդից։ Այդ ժամանակ Դոնկինը ծառայելիս է եղել Հնդկաստանում։ Կնոջ հիշատակին Դոնկինը նաև փոքրիկ բուրգ է կառուցել փարոսի պահապանի տան մոտ[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Պորտ Էլիզաբեթ | ||
անգլ.՝ Port Elizabeth կոսա՝ iBhayi աֆրիկաանս՝ Die Baai կոսա՝ Gqeberha | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1820 թ. | |
Մակերես | 1845 կմ² | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | 312 392 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 041 | |
Փոստային դասիչ | 6001[1][2] և 6000[1][2] | |
| ||