Պորտ Հարկորտ (իգբո՝ Diobu[5][6] կամ Ugwuocha[7][8][9][10][11], Պիդգին՝ Po-ta-kot)՝ քաղաք և նավահանգիստ Նիգերիայում, Ռիվերս նահանգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Բոննի գետի ափին, Նիգերական Դելտայում։ Քաղաքային տարածքով բնակչությունը կազմում է 1,382,592 մարդ, իսկ մետրոպոլիտեն տարածքով՝ 1,947,000։ Նավահանգիստը կառուցվել է 1912 թվականին, բայց մինչ 1913 թվականը եղել է անանուն։ 1913 թվականին Նիգերիաական գաղութի ղեկավար Ֆրեդերիկ Լուգարդը անվանեց քաղաքը Պորտ Հարկորտ, ի պատիվ ԼևիսՎերնոն Հարկորտի[7][11]։ Մինչ 1913 թ.-ը քաղաքը եղել է գյուղ, որը կոչվել է Դիոբու և բնակեցված է եղել Իկվերեներով[12] Գաղութ Նիգերիայի ղեկավարությունը ստեղծեց քաղաքը, որպեսզի Էնուգու քաղաքում գտնվող ածուղը արտահանի այլ երկրներ, քաղաքըի հեռավորությունը նավահանգստից կազմում է 243 քառ. կմ[13]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել