Քաղաքային տարածք
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքային տարածք, շրջակա տարածքների հետ համեմատած տեխնածին կառույցների ավելի մեծ խտությամբ տարածք։ Քաղաքային տարածքներ կարող են լինել քաղաքներ կամ ագլոմերացիաներ, բայց սովորաբար այդ հասկացությունը չի տարածվում գյուղական բնակավայրերի կամ խուտորների վրա։
Քաղաքային տարածքները ստեղծվում և զարգանում են ուրբանիզացման ընթացքի շնորհիվ։ Քաղաքային տարածքի չափերի մեծացումը թույլ է տալիս վերլուծել բնակչության խտությունը և քաղաքների զարգացման գործընթացը, ինչպես նաև առանձնացնել քաղաքային և գյուղական բնակավայրերը[1]։
Ի տարբերություն քաղաքային տարածքի, ագլոմերացիայի տարածքը իր մեջ ներառում է ոչ միային քաղաքային տարածքը, այլ նաև արբանյակ քաղաքների տարածքները և միջանկյալ գյուղական տարածքները, որոնք սոցիալ-տնտեսական սերտ կաերի մեջ են գտվում գլխավոր քաղաքի (ագլոմերացիայի միջուկի) հետ։ Սովորաբար այս կապն արտահայտվում է զբաղվածության ապահովմամբ գլխավոր քաղաքում, որը առաջնային աշխատաշուկա է համարվում։ Հայտնի է, որ քաղաքային տարածքները մեծանում են՝ կախված բնակչության թվի աճից և գլխավոր քաղաքի տնտեսական ակտիվությունից։
Ագլոմերացիայի տարածքը սովորաբար որոշվում է վարչատարածքային բաժանման ամենափոքր միավորների սահմաններով կամ դրանց միավորումով։ Վարչատարածքային բաժանման ամենափոքր միավորները սովորաբար համարվում են կայուն քաղաքական տարածքներ։ Տնտեսագետները նախընտրում են աշխատել քաղաքային տարածքներից հավաքագրված տնտեսական և սոցիալական տեղեկատվության հետ։ Նրանց համար առավել ճշգրիտ վիճակագրական պարամետրը կլինի բնակչության խտության բարձրացումը և մեկ շնչի հաշվով հատկացված տարածքի նվազումը։