Պուերտո դե լա Կրուս
From Wikipedia, the free encyclopedia
Պուերտո դե լա Կրուս (իսպ.՝ Puerto de la Cruz, իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Խաչի նավահանգիստ), համայնք և քաղաք Իսպանիայում՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե պրովինցիայում, Կանարյան կղզեխմբի Տեներիֆե կղզու հյուսիսային մասում։ Նավահանգիստ է։ Ավտոմայրուղով կապված է պրովինցիայի վարչական կենտրոնի՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի հետ։ Զբաղեցնում է 8,73 կմ² տարածք (այդ ցուցանիշով ամենափոքր համայնքն է Տեներիֆեում)[3]։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 30.483[4], 2020 թվականի տվյալներով՝ 30 492[5]: Հարևան Լա Օրոտավա և Լոս Ռեալեխոս բնակավայրերի հետ կազմում է ագլոմերացիա, որտեղ ապրողների թիվը 2019 թվականին եղել է 108.721[6]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուերտո դե լա Կրուս | |||||
իսպ.՝ Puerto de la Cruz[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 8,73 կմ² | ||||
ԲԾՄ | 4±1 մետր | ||||
Բնակչություն | ▲30 849 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 38400 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TF | ||||
Պաշտոնական կայք | puertodelacruz.es | ||||
| |||||
Պուերտո դե լա Կրուսը զբոսաշրջային կենտրոն է. պատմականորեն եղել է Կանարյան կղզիներում առաջին զբոսաշրջային վայրը, որտեղ 1886 թվականին բացվել է կղզեխմբի առաջին առողջարանը[7], միաժամանակ դարձել է Եվրոպայում գործարկված իսպանական առաջին զբոսաշրջային ուղղությունը[8]։