From Wikipedia, the free encyclopedia
Փսամաթե (հին հունարեն՝ Ψαμάθη), հայտնի է նաև որպես Նեպտուն X, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի, Դևիդ Ջուիտի և Յան Կլեյնայի կողմից 2003 թվականի օգոստոսի 29-ին[4]։
Պսամթե (S/2003 N 1; Նեպտուն X) հին հունարեն՝ Ψαμάθη | |
---|---|
Պսամթեն նշված է օղակով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 29 օգոստոսի 2003 թ.[1][2] թ. (Սքոթ Շեփարդի, Դևիդ Ջուիտի և Յան Կլեյնայի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 48 096 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 48 096 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,3809[3] |
Սիդերիկ պարբերություն | 9074,30 օր (24,84 a) |
Թեքվածություն | 126,312°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 38 կմ[4][5] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Մինչև 2007 թվականի փետրվարի 3-ին պաշտոնական անուն ստանալը, Փսամաթեն կրում էր նախնական S/2003 N 1 անվանումը[4][6]։
Ունի մոտ 38 կիլոմետր տրամագիծ (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0, 04)[4]։ Նեպտունի շուրջ պտտվում է 48 096 000 կմ միջին հեռավորության վրա և մոլորակի շուրջ մեկ պտույտը կատարում է մոտ 25 երկրային տարվա ընթացքում։
Փսամաթեն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը Նեպտունի այլ արբանյակների հետ համեմատված տեսքով ցույց է տրված դիագրամի վրա։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։ Արբանյակի ուղեծիրը մոտ է տեսական սահմանին, որից հետո արբանյակը դուրս կգար մոլորակի ուղեծրից։ Փսամաթեի ուղեծիրը չափազանց նման է Նեպտունի մեկ այլ արբանյակի՝ Նեսոյի (S/2003 N 4) ուղեծրին։ Ենթադրվում է, որ այս երկու անկանոն արբանյակները ծագել են ավելի մեծ արբանյակի տրոհման արդյունքում[4]։ Այս երկու արբանյակներն իրենց մոլորակի շուրջ պտտվում են Արեգակնային համակարգի արբանյակների ունեցած ամենահեռու ուղեծրերով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.