Եգիպտոսի փարավոն From Wikipedia, the free encyclopedia
Պտղոմեոս XIV (հունարեն՝ Πτολεμαίος ΙΔ΄, Ptolemaĩos) կամ Պտղոմեոս XIV Թեոս Ֆիլոպատոր II, Եգիպտոսի փարավոն, որն ապրել է մ․թ․ա․ 60/59-44 թվականներին և Եգիպտոսը կառավարել մ․թ․ա․ 47-44 թվականներին։ Նա Պտղոմեոս XII Աուլետեսի որդին է և Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչներից մեկը։
Պտղոմեոս XIV հունարեն՝ Πτολεμαίος ΙΔ΄, Ptolemaĩos | ||
Պտղոմեոս XIV-ի պատկերով մետաղադրամ | ||
| ||
---|---|---|
Մ․թ․ա․ 47-44 թվականներ | ||
Նախորդող | Կլեոպատրա և Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր | |
Հաջորդող | Կլեոպատրա և Պտղոմեոս XV Կեսարիոն | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ազգություն | եգիպտացի | |
Դավանանք | Եգիպտական բազմաստվածություն | |
Ծննդյան օր | Մ․թ․ա․ 60/59 թվական | |
Վախճանի օր | Մ․թ․ա․ 44 թվականի հուլիսի 26 | |
Դինաստիա | Պտղոմեոսներ | |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս | |
Հայր | Պտղոմեոս XII Աուլետես | |
Մայր | անհայտ | |
Ամուսին | Կլեոպատրա | |
Ավագ եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի մահից հետո՝ մ․թ․ա․ 47 թվականի հունվարի 13-ին, ըստ վերջինիս կտակի՝ Պտղոմեոս XIV-ը հռչակվել է Եգիպտոսի փարավոն և համակառավարիչ՝ իր ավագ քրոջ՝ Կլեոպատրայի հետ համատեղ[1][2]։ Նա մոտ 12 տարեկան էր, երբ ժառանգեց Եգիպտոսի գահը[3]։ Նա և իր ավագ քույրը՝ Կլեոպատրան, ամուսնացել են, սակայն Կլեոպատրան շարունակել է սիրային հարաբերությունների մեջ մնալ Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարի հետ։ Համարվում է, որ Պտղոմեոսը կառավարել է միայն ձևական, քանի որ դա էին ենթադրում եգիպտական սովորույթները, սակայն իրական իշխանությունը կենտրոնացված է եղել իր քույր Կլեոպատրայի ձեռքում[4]։
Մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին մի շարք դավադիրների կողմից, որոնց թվում ամենանշանավորն էին Մարկոս Յունիոս Բրուտոսը և Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Հռոմում սպանվել է Կեսարը։ Շուտով սպանվում է նաև Պտղոմեոսը։ Նրա կենդանության մասին վերջին հիշատակությունը վերաբերվում է մ․թ․ա․ 44 թվականի հուլիսի 26-ին[5]։ Ենթադրվում, սակայն դեռևս անորոշ է մնում այն կարծիքը, որ Կլեոպատրան իր եղբորը թունավորել է ընձախոտով։ Դրանից հետո իր որդուն՝ Պտղոմեոս XV Կեսարիոնին, Կլեոպատրան մ․թ․ա․ 44 թվականի սեպտեմբերի 2-ին դարձնում է Եգիպտոսի փարավոն և համակառավարիչ[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.