քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պրազեոդիմ (լատին․՝ Praseodymium), քիմիական տարր է, որի նշանն է Pr, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի տարր։ Պատկանում է լանթանիդների ընտանիքին, կարգահամարը՝ 59, ատոմական զանգվածը՝ 140,9077։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f3 5s2 5p6 6s2։ К, L, M և N թաղանթները լրացված են։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Պրազեդիում / Praseodymium (Pr), Ce, 59 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 140,90765(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f3 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 182 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 165 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 90 101.(+3e) 3 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,13 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Pr←Pr3+ −2,35 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 4, 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 526,6 (5,46) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1204 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 3785 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 27,44[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 20,8 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,673 c=11,84 | ||||
C/a հարաբերություն | 3,22 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 12,5 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
59 | Պրազեոդիում |
Pr 140,908 | |
4f36s2 |
Պրազեոդիմը հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը, 1885 թվականին։ Պարզվել է, որ 1839 թվականին, ըստ շվեդ քիմիկոս Կառլ Մոսանդերի տարրը հանդիսանում է 2 այլ տարրերի խառնուրդ, որը իր ֆիզիկական և քիմիական հատկություններով նման է պրազեոոդիմին։
Ծագել է հուն․՝ πράσιος - «բաց կանաչ» և δίδυμος - «կրկնակ, երկվորյակ»։ Անվանումը ստացել է իր աղերի գույնի շնորհիվ։
Պրազեոդիմը հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7,10−4 %, մոնացիտ և բաստնեզիտ միներալներում՝ 3,4-3,8 %, օվկիանոսի ջրերում՝ 2,6×10−6մգ/լ[3]։
Մետաղական պրազեոդիմը (98,84 % մաքրության) ստանում են կալցիումաթերմիական եղանակով։
Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 935 °С, եռմանը՝ 3212 °С, խտությունը՝ 6772 կգ/մ3 (20 °С)։ Պարամագնիսական է, 795 °C-ից բարձր տաքացնելիս առաջացնում է ձևափոխություն։ Քիմիական հատկություններով նման է նեոդիմին, մասամբ նաև ցերիումին։ Քիմիապես ակտիվ է, օդում արագ օքսիդանում է և դեղնում։ Միացություններում ունի +3, երբեմն՝ +4 օքսիդացման աստիճաններ։
Եռարժեք պրազեոդիմի միացությունները մեծ մասամբ բաց կանաչ են, քառարժեքինը՝ դեղին։ Լուծվում է անօրգանական թթուներում, բացառությամբ HF և Н3РO4 (որոնց հետ առաջացնում է անլուծելի ֆտորիդ և ֆոսֆատ)։
Ջրածինը լուծվում է պրազեոդիմում (250-300 °C-ում արագ), առաջանում է հիդրիդ։ Օդում պրազեոդիմը արագ օքսիդանում է՝ առաջացնելով սև մոխրագույն Рr6О11 բաղադրության օքսիդը։ Հայտնի են նաև Pr2O3 և РrO2 օքսիդները։
Պրազեոդիմը առաջացնում է հալոգենիդներ (РrСl3, РrВr3 և այլն), նիտրիդ (PrN), կարբիդներ (PrC2, Pr2C3, PrC), սիլիցիդ (PrSi2) են։
Ստացվել են պրազեոդիմ (IV)-ի սուլֆատը՝ Pr(SO4)2, կոմպլեքսային քլորիդները՝ Cs2PrCle, Rb2PrCl6։ Մետաղների հետ պրազեոդիմը առաջացնում է միացություններ (օրինակ, Pr2Sn, PrTe, PrZn և այլն) կամ պինդ լուծույթներ (Rh, Ru, Re և այլն)։ Տիտանը, ուրանը և վանադիումը պրազեոդիմում լուծվում են սահմանափակ՝ անգամ հեղուկ վիճակում։
Պրազեոդիմի միացություններն օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանող ապակի ստանալու, օքսիդը՝ նաև կոնդենսատորներ պատրաստելու համար։
Մետաղական պրազեոդիմ հազվագյուտ հողային տարրեր պարունակող լիգատուրաների (լեգիրացնող համաձուլվածքների) բաղադրիչներից է։
Պրազեոդիմի աղերը օգտագործվում են միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ) որպես ռեագենտներ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.