From Wikipedia, the free encyclopedia
Պրոկոպիս Պավլոպուլոս (հուն․՝ Προκόπης Παυλόπουλος, հուլիսի 10, 1950[4][5], Կալամատա), Հունաստանի Հանրապետության նախագահ ( 2015 թվական- ներկա), հույն իրավաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ։ 2004–2009 թվականներին եղել է Հունաստանի ներքին գործերի նախարար։
Պրոկոպիս Պավլոպուլոս հուն․՝ Προκόπης Παυλόπουλος | ||
| ||
---|---|---|
մարտի 13, 2015 | ||
Նախորդող | Կառոլոս Պապուլիաս | |
| ||
մարտի 10, 2004 - սեպտեմբերի 11, 2009 | ||
Նախորդող | Կոստաս Սկանլաիդիս | |
Հաջորդող | Ջիանիս Ռագուսիս | |
Կուսակցություն՝ | «Նոր ժողովրդավարություն» | |
Կրթություն՝ | Աթենքի համալսարան | |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (1977), մագիստրոս և բակալավր | |
Մասնագիտություն՝ | իրավաբան | |
Ազգություն | հույն | |
Դավանանք | ուղղափառություն | |
Ծննդյան օր | հունիսի 10, 1950 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Կալամատա, Հունաստան | |
Քաղաքացիություն | Հունաստան | |
Ամուսին | Վլասիա Պելցեմի | |
Զավակներ | Դուստրեր՝ Մարիա, Զո, որդի՝ Վասիլիս | |
Կայք՝ | ppavlopoulos.gr | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
2015 թվականի փետրվարի 18-ին հունական պառլամենտի կողմից ընտրվել է Հունաստանի նախագահ 233 ձայնով։ Պավլոպուլոսը նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին։
1968 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի իրաբավանության բաժինը։ 1977 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանի կողմից ստացել է հանրային իրավունքի ոլորտում դոկտորի աստիճան։ Զբաղվել է գիտական գործունեությամբ, մի շարք գրքերի հեղինակ է։ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրվելով՝ 1996 թվականին ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, այնուհետև վերընտրվել է 2000, 2004, 2007, 2009 և 2012 թվականներին[6]։
2015 թվականի փետրվարի 18-ին Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել ներքին գործերի նախկին նախարար 65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսին։ Քվեարկության ընթացքում նրա թեկնածությանը աջակցել է ավելի քան 180 պատգամավոր, ինչն ապահովել է առաջին փուլում նրա նախագահ ընտրվելուն։ Ընտրությունների ընթացքում հաղթանակ տարած Պավլոպուլոսը նախագահի պաշտոնը կստանձնի մարտ ամսին, երբ կավարտվի 85-ամյա Կառլոս Պավլոպուլոսի նախագահության հինգ տարին[7][8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.