Պրոֆեսոր Իքս
From Wikipedia, the free encyclopedia
Պրոֆեսոր Իքս (անգլ.՝ Professor X), իրական անունը՝ Չարլզ Քսավյե (Քսավյեր, Զավյե), «Marvel Comics» կոմիքսների հրատարակության սուպերհերոս կերպար, որը հայտնի է որպես Իքս մարդկանց առաջնորդ և հիմնադիր։ Ստեղծվել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին, նա հայտնվել է Իքս մարդկանց առաջին թողարկման մեջ (1963 թվականի սեպտեմբեր)։
Պրոֆեսոր Իքս | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Սթեն Լի |
Դերակատար / Ձայն | Պատրիկ Ստյուարտ և Ջեյմս Մաքէվոյ |
Աշխարհ | Marvel Universe և Երկիր-616 |
Ներկայացրած է | Uncanny X-Men, Giant-Size X-Men #1?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, X-Men Legends?, X-Men Legends II: Rise of Apocalypse, Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Կուղխ, Լոգան՝ Կուղխ, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2, Spider-Man 2: Enter Electro, X-Men: Mutant Academy? և X-Men: Mutant Academy 2? |
Անձնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Charles Francis Xavier |
Տեսակ | մուտանտ, կինոհերոս և անիմացիոն կերպար |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Առողջական վիճակ | Ալցհայմերի հիվանդություն[1] |
Զբաղմունք | Դասղեկ և գիտնական |
Ամուսին | Lilandra Neramani? |
Ծնողներ | հայր՝ Brian Xavier?, մայր՝ Sharon Xavier? |
Երեխաներ | Legion? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Իքս մարդիկ | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
memory manipulation? և Հեռազգացություն |
Կոմիքսների պատմության ողջ ընթացքում Քսավյեն ստորին վերջույթների պարալիզացմամբ հաշմանդամություն ունի։ Բայց նա այդ բացթողումը լրացնում է հզորագույն ինտելեկտով և տելեպատիկ ունակություններով։ Պրոֆեսորը տեղեկություն ընդունելու գերմարդկային ունակությամբ գիտական հանճար է։ «Marvel» աշխարհում նա գենետիկայի, մուտացիաների և փսիոնիկայի առաջատար մասնագետ է, և բացի այդ ունի գենետիկի, կենեսաֆիզիկոսի, հոգեբանի և մարդաբանի գիտական աստիճան։
Քսավյեի դիրքորոշումն է խաղաղ ճանապարհով մուտանտների իրավունքների պաշտպանությունը, մուտանտների և մարդկանց համատեղ գոյատևելու ճանապարհների որոնումները, նաև հասարակության պաշտպանությունը՝ մուտանտ խռովարարներից, որոնց մեջ է նաև Պրոֆեսորի հին ընկեր՝ Մագնետոն։ Քսավյեն հիմնել է Շնորհալի պատանիների համալսարանը (հետո անվանափոխվել է «Քսավյե համալսարան»), որտեղ նա մուտանտներին սովորեցնում է վերահսկել իրենց ուժերը։ Այդ ուսանողների առաջին խմբի անդամները դարձել են առաջին Իքս-մարդիկ։
Քսավյեն հաճախ հանդես է գալիս որպես մուտանտների իրավունքների համար պայքարող հասարակական մարտիկ, նա նաև հեղինակություն է, որի մոտ մուտանտների գործերով հաճախ խորհրդի են գալիս «Marvel»-ի կերպարների մեծամասնությունը։ Երկարատև ժամանակ Չարլզը թաքցնում էր իր մուտանտ լինելը և Իքս մարդկանց կազմում իր առաջնորդությունը։