Ջալիլ Զանդի
From Wikipedia, the free encyclopedia
Ջալիլ Զանդի (պարս.՝ جلیل زندی, մայիսի 2, 1951(1951-05-02), Գարմսար, Սեմնան, Իրան - ապրիլի 1, 2001(2001-04-01), Թեհրան, Իրան), իրանցի օդուժային զինվորական, օդաչու-աս, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ։ Մասնակցել է Իրան-իրաքյան պատերազմում՝ օդային մարտերում արձանգրած ցուցանիշների շնորհիվ համարվելով տվյալ ռազմական հակամարտության ամենահաջող օդաչուն[1][2][3]։
Արագ փաստեր Ջալիլ Զանդի, ապրիլի 1, 2001(2001-04-01) (տարիքը 49) ...
Ջալիլ Զանդի | |
---|---|
جلیل زندی | |
ապրիլի 1, 2001(2001-04-01) (տարիքը 49) | |
Ծննդավայր | Գերմսար, Իրան |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
Քաղաքացիություն | Իրան |
Զորատեսակ | Իրանի կայսերական օդային ուժեր Իրանի Իսլամական Հանրապետության օդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1970–2001 |
Կոչում | բրիգադի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ |
Պարգևներ | «Ֆաթ» մեդալ, II աստիճան |
Փակել
Պատերազմի ընթացքում «F-14 Tomcat» կործանիչով հաղթանակ է տարել 11 օդային մարտում (8-ը հաստատված, 3-ը՝ հավանական)՝ շարքից հանելով չորս «МиГ-23»-ի, երկու «Су-22»-ի, երկու «МиГ-21»-ի և երեք «Mirage F1»-ի։
Համարվում է նաև «F-14 Tomcat» կործանիչի պատմության ամենաբարձր ցուցանիշը վայելող օդաչուն։