Թեհրան
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Թեհրան[4] (պարս.՝ تهران), Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է[5] և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում[6]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեհրան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Թեհրան | |||
تهران | |||
| |||
Երկիր | Իրան | ||
Օսթան | ԹեհրանԹեհրան | ||
Ներքին բաժանում | 22 մունիցիպալ օկրուգ | ||
Քաղաքապետ | Մուհամմեդ-Բագհեր Խալիբաֆ | ||
Հիմնադրված է | 6 հազարամյակ մ.թ.ա. թ. | ||
Մակերես | 707 (1500)[1] կմ² | ||
ԲԾՄ | 1200 մ | ||
Պաշտոնական լեզու | պարսկերեն | ||
Բնակչություն | 7 088 287[2] մարդ (2006) | ||
Խտություն | 10 000 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 13 422 366 (Մեծ Թեհրան)[3] | ||
Ազգային կազմ | պարսիկներ, ազարիներ, մազանդարանցիներ, քրդեր, հայեր, արաբներ | ||
Կրոնական կազմ | շիա իսլամ (96%), քրիստոնեություն | ||
Տեղաբնականուն | թեհրանցի | ||
Ժամային գոտի | UTC+3:30 | ||
Հեռախոսային կոդ | +98 21 | ||
Փոստային դասիչ | 13ххх-15ххх | ||
Պաշտոնական կայք | tehran.ir(պարս.)(անգլ.) | ||
| |||
Անտիկ ժամանակաշրջանում ներկայիս Թեհրանի մի մասը նվաճել են Ռեյերը՝ հիմնելով մեդական քաղաք[7]։ Այն բազմիցս ավերվել է միջնադարում արաբների, թյուրքերի և մոնղոլների արշավանքների ընթացքում։ Հին քաղաքի ավերակները գտնվում է Մեծ Թեհրան մետրոպոլիտենի տարածքում։
Թեհրանն առաջին անգամ ընտրվել է Իրանի մայրաքաղաք Աղա Մոհամմադ խանի կողմից 1786 թվականին՝ նպատակ ունենալով մոտիկ լինել իրանական տարածքներին Կովկասում, մինչ դրանք կանցնեին Ռուսական կայսրությանը Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում և խուսափելով հակառակորդ տոհմերի հետ ընդհարումից։ Մայրաքաղաքը փոփոխվել է բազմաթիվ անգամ և Թեհրանը Պարսկաստանի պատմության 32-րդ մայրաքաղաքն է։ Մեծածավալ շինարարություններ քաղաքում սկսվել են 1920-ական թվականներից և Թեհրան ներգաղթեցին մեծ թվով իրանցիներ 20-րդ դարում[8]։
Թեհրանում կան մեծ թվով պատմական հուշարձաններ, ներառյալ թագավորական համալիրներ Գոլեսթանը, Սաադաբադը և Նիավարանը, որտեղ հանգրվանել են իրանական կայսրեական վերջին երկու տոհմերը։ Թեհրանի տեսարժան վայրերից են Թեհրանի Ազատության աշտարակը, որը կառուցվել է Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք 1971 թվականին Իրանական կայսրության հիմնադրման 2500-րդ տարեդարձի առիթով, և Միլադի աշտարակը, որը աշխարհում վեցերորդ ամենաբարձր աշտարակն է և կառուցվել է 2007 թվականին։ Վերջերս կառուցված տեսարժան վայրերից է Բնության կամուրջն է, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին[9]
Թեհրանի բնակչության մեծամասնությունը պարսկախոս են[10][11] և բնակչության մոտ 99%-ը խոսում և հասկանում է պարսկերեն, բայց կան մեծ թվով այլազգի բնակիչներ, որոնց համար պարսկերենը երկրորդ լեզուն է[12]։
Թեհրանում կա մեկ միջազգային օդանավակայան (Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) և մեկ ազգային օդանավայան (Մեհրաբադ օդանավակայան), մեկ կենտրոնական երկաթգծի կայարան, արագ գործող Թեհրանի մետրո, արագ ավտոբուսային համակարգ, տրոլեյբուսներ և մեծ մայրուղիների ցանց։
Նախատեսվում էր Իրանի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել այլ վայր, հիմնականում օդի աղտոտվածության և սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով, սակայն ներկա պահին ոչ մի նախագիծ չի հաստատվել։ 2016 թվականին Mercer խորհրդատվական ընկերությունը, հետազոտելով 230 քաղաք, Թեհրանը դասեց 203-րդ հորիզոնականում կյանքի բարեկեցության չափանիշով[13]։
Հոկտեմբերի 6-ը նշվում է որպես Թեհրանի օր ըստ քաղաքային խորհրդի 2016 թվականի որոշման։ Օրն ընտվել է որպսես Քաջարների տոհմի վերադարձի օր 1907 թվականին[14]։