Ջահան Ռզա կըզը Թալիշինսկայա (ադրբ.՝ Cahan Rza qızı Talışinskaya, փետրվարի 9, 1909(1909-02-09), Լենքորան, Լենքորանի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1967(1967-03-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի-խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1940)[1]։

Կենսագրություն

Ջահան խանում Թալիշինսկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 9-ին Լենքորանում։ 1918 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Նա ընդունվել է Ադրբեջանի Աղջիկների Սեմինարիա։ Նրան հետաքրքրում էին նաև երաժշտությունն ու վոկալը։ Առանց հատուկ երաժշտական հմտությունների նա կարողացավ կատարելապես ելույթ ունենալ դաշնամուրի և թառի վրա։ 1927 թվականին նա սկսել է աշխատել Բաքվի ռադիոյային ցանցում։ 1934 թվականին եղել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։

Նա հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Ջահան խանումը ժողովրդական երգերի և ադրբեջանական մուղաների հիանալի կատարող էր։ Նա կատարել է «Բայաթի-Շիրազ», «Սեգյահ», «Մահուր», «Շուռ», «Ղաթար» մուղամները։ Միևնույն ժամանակ նա «Ղարաբաղի շիքյաստաի» կատարող էր։ Այդ ժամանակ Ջահան խանումը համերգներին մասնակցում էր նշանավոր երգիչներ Ջաբբար Ղարյաղդիօղլու, Հուսեյնկուլու Սարաբսկու, Սեիդ Շուշինսկու, Խան Շուշինսկու, Հաղիղաթ Ռզաևայի, Ղուրբան Փիրիմովի և Զուլֆի Ադիգյոզալովի հետ[2]։

1940 թվականին Ջահան Թալիշինսկայային շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Ջահան խանում Թալիշինսկայան մահացել է 1967 թվականին[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.