անգլիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ջանեթ Ուինթերսոն (անգլ.՝ Jeanette Winterson; օգոստոսի 27, 1959[1][2][3][…] կամ օգոստոսի 27, 1957, Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…] և Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող[10]։
Ջանեթ Ուինթերսոն անգլ.՝ Jeanette Winterson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1959[1][2][3][…] (65 տարեկան) կամ օգոստոսի 27, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…] կամ Մանչեսթեր, Hundred of Salford, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, լրագրող, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, կինոպրոդյուսեր, մանկագիր, արձակագիր, դրամատուրգ, հեռուստասցենարիստ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սբ Կատրինի քոլեջ[7] և Accrington and Rossendale College?[7] |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Oranges Are Not the Only Fruit?, Sexing the Cherry?, Gut Symmetries?, The World and Other Places?, The Stone Gods?, Art Objects: Essays on Ecstasy and Effrontery?[8] և Written on the Body?[9] |
Պարգևներ | |
Ամուսին | Susie Orbach? |
Ներշնչվել է
| |
Կայք | jeanettewinterson.com |
Jeanette Winterson Վիքիպահեստում |
Ծնվել է Մանչեստրում, որդեգրվել է հիսունական ընտանիքի կողմից, որն ապրում էր Լանկաշիրի Աքրինգթոն քաղաքում[11]։ Որդեգրող ծնողները հույս ունեին, որ նա քրիստոնյա միսիոներ կդառնա, և դեռահաս տարիքում նա քարոզներով շրջում էր տներում։ 16 տարեկանում նա ծնողներին հայտարարել է, որ լեսբուհի է և հեռացել տնից։ Ավագ դպրոցի դասընթացի ավարտական քննություններին նախապատրաստվելիս աշխատել է երեկոյան և հանգստյան օրերին։ Համալսարան ընդունվելուց առաջ մեկ տարի աշխատել է հոգեբուժարանում՝ ուսման վարձը վաստակելու համար։ Օքսֆորդի համալսարան ընդունվելուց հետո սովորել է անգլերեն և գրականություն Սուրբ Եկատերինա քոլեջում։ Այն բանից հետո, երբ տեղափոխվել է Լոնդոն ապրելու, նրա առաջին ինքնակենսագրական նովելը՝ «Բացի նարինջներից, կան նաև այլ մրգեր» («Oranges Are Not the Only Fruit»), լույս է տեսել, երբ հեղինակը 26 տարեկան էր։ Վիպակը 1985 թվականին արժանացել է Ուայթբրեդի մրցանակի՝ լավագույն առաջին գրքի համար, իսկ Վինթերսոնի սցենարով հեռուստաթատրոնն արժանացել է բրիտանական հեռուստատեսության ԲԱՖՏԱ մրցանակի՝ դրամայի ժանրում լավագույն հեռուստաթատրոնի համար։
Մինչ Ջանեթ Ուինթերսոնի առաջին վիպակը գրված է ռեալիզմի ժանրում, նրա հետագա աշխատանքները պատկանում են մոգական ռեալիզմի ժանրին և ուսումնասիրում են ֆիզիկական և իրական աշխարհի սահմանները, սեռերի սեռական ինքնությունը[12]։
Ուինթերսոնի գրքերն արժանացել են մի քանի գրական մրցանակների։ 2006 թվականին գրական գործունեության մեջ ունեցած վաստակի համար պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։
12 տարի շարունակ՝ մինչև 2000 թվականը, նրա գործընկերը Փեգի Ռեյնոլդսն էր (անգլ.՝ Peggy Reynolds), Բի-Բի-Սի-ի գիտնական և ռադիոհաղորդավար[13]։
2015 թվականից ամուսնացել է Սյուզի Օրբախի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.