Ջավա
From Wikipedia, the free encyclopedia
Ջավան (Java) պլատֆորմից անկախ, ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու է, որը զուգահեռ, կլասսների վրա հիմնված, օբյեկտ – կողմնորոշված և հատուկ մշակված է, որպեսզի ունենա ինչքան հնարավոր է շատ իրագործումներ։ Այն նախատեսված է, որպեսզի «Գրվի մեկ անգամ, աշխատի ամենուր» ("Write once, run anywhere", WORA), որը նշանակում է, կոմպիլացված Java կոդը կարող է կատարվել բոլոր Java աջակցող պլատֆորմների վրա առանց նորից կոմպիլացվելու։ Java ծրագրերը կոմպիլացվում են բայթկոդ–ի, որոնք կարող են իրագործվել ցանկացած Java վիրտուալ մեքենայի (JVM) վրա, անկախ համակարգչային ճարտարապետությունից։ Մինչ 2015 թվականը Java–ն հանդիսացել է ամենահայտնի օգտագործվող ծրագրավորման լեզուներից մեկը, մասնավորապես կլիենտ–սերվեր ծրագրերի համար, մոտ 9 միլլիոն գրանցված ծրագրավորողներով։ Java–ն ստեղծվել է Ջեյմս Գոսլինգի կողմից Sun Microsystems–ում (որը հետագայում Oracle կազմակերպությունը գնեց) և ներկայացվել է 1995 թվականին որպես Java պլատֆորմի հիմնական մաս։ Այն ծրագրավորվել է C++–ի միջոցով։ Լեզվի սինտաքսիսը մեծ մասամբ համընկնում է C և C++ լեզուների հետ, բայց այն ունի ավելի քիչ ցածր – մակարդակի միջոցներ, քան նրանցից յուրաքանչյուրը։ Ի տարբերություն C++–ի Java–ն ունի նաև ինտեգրված լայն կլասսների գրադարան (օրինակ բազմապրոցեսային, համացանց, ֆայլային և այլն), որոնք ի շնորհիվ պլատֆորմային անկախության աշխատում են տարատեսակ օպերացիոն համակարգերում։ Որպեսզի Java լեզվով ստեղծված ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։ Օրիգինալ և ներդրված Java կոմպիլյատորների, վիրտուալ մեքենաների և կլասսների գրադարանի իրագործումը ի սկզբանե թողարկվել է Sun–ի պատենտավորված լիցենզիայի տակ։ 2007 թվականի մայիսի դրությամբ, Sun–ը Java տեխնոլոգիայի մեծ մասի լիցենզիան փոխել է GNU General Public License:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջավա (այլ կիրառումներ)
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Տեսակ | JVM լեզու, ծրագրային ապահովում և բազմահարացուցային ծրագրավորման լեզու |
---|---|
Ենթադաս | ծրագրավորման լեզու |
Սեմանտիկա | օբյեկտա-կողմնորոշված,ստրուկտուրային,իմպերատիվ |
Կատարման ձև | կոմպիլացվում է բայթ կոդ |
Առաջացել է | 1995 |
Ստեղծող | Sun Microsystems և Օրաքլ[1] |
Նախագծող | Ջեյմս Գոսլինգ և Sun Microsystems |
Ընդլայնումներ | .java , .class , .jar , .jad և .jmod |
Տիպիզացիա | ստատիկ |
Հիմնական իրականացումներ | OpenJDK, HotSpot և այլն․․․ |
Հիմքի վրա է | Oak? |
Ներշնչվել է | Ada 83,C++, C,Delphi Object Pascal,Eiffel, Generic Java, Mesa,Modula-3, UCSD Pascal, Smalltalk |
Ներշնչել է | Ada 2005, BeanShell, C#, Clojure, D, ECMAScript, Groovy, J#, JavaScript, PHP, Python, Scala |
Արտոնագիր | GNU GPL[2] |
Անվանված է | Ջավա սուրճ[3] |
Հմայագիր | Դյուկ[4] |
Կայք | oracle.com/java/(անգլ.) |
Java (programming language) Վիքիպահեստում |