Ծրագրավորման լեզու
From Wikipedia, the free encyclopedia
Ծրագրավորման լեզու, նշանների համակարգ, որը նախատեսված է համակարգչային ծրագրեր գրելու համար[1][2]։ Ծրագրավորման լեզուն մեզ տալիս է որոշակի բառապաշար և քերականական կանոններ, որոնցից ելնելով ծրագրավորողը գրում է իր ծրագիրը։
Տեսակ | computer science term? |
---|---|
Ենթադաս | computer language? |
Programming languages Վիքիպահեստում |
Առաջին ԷՀՄ-ների ստեղծումից ի վեր ստեղծվել է ավելի քան 2500 տարբեր ծրագրավորման լեզուներ[3], և ամեն տարի դրանց թիվն ավելի է մեծանում։ Որոշ լեզուներից օգտվել կարողանում են միայն դրանք ստեղծողները, իսկ մյուսները հանրահայտ են դառնում միլիոնավոր մարդկանց։ Պրոֆեսիոնալ ծրագրավորողները իրենց աշխատանքում օգտագործում են նույնիսկ 10-ից ավելի ծրագրավորման լեզուներ։
Ծրագրավորման լեզվի նկարագրությունը սովորաբար կազմված է լինում երկու բաղկացուցիչներից՝ շարահյուսություն և իմաստաբանություն։ Որոշ ծրագրեր բացատրվում են մասնագրային փաստաթղթերով, օրինակ՝ C ծրագրավորման լեզուն մասնագիտացված է ISO ստանդարտով։ Perl 5-ը և այլ վաղ լեզուներ դոմինանտ իրականացում, ինչի շնորհիվ կիրառվում են որպես տեղեկագրություն։
Ծրագրավորման լեզուն նախատեսված է համակարգչային ծրագրեր գրելու համար, որոնք մի շարք կանոններ են, որոնք համակարգչին թույլ են տալիս կատարել որոշակի հաշվարկային գործընթաց, կազմակերպել տարբեր օբյեկտների կառավարում:Ծրագրավորման լեզուն տարբերվում է բնական լեզուներից, քանի որ այն նախագծված է համակարգիչները վերահսկելու համար, մինչդեռ բնական լեզուները հիմնականում օգտագործվում են մարդկանց միջև հաղորդակցվելու համար։ Ծրագրավորման լեզուների մեծամասնությունը օգտագործում են հատուկ կոնստրուկցիաներ ՝ տվյալների կառուցվածքները սահմանելու և շահարկելու և հաշվարկների գործընթացը վերահսկելու համար:Որպես կանոն, ծրագրավորման լեզուն սահմանվում է ոչ միայն այն լեզվական ստանդարտի բնութագրերի միջոցով, որը պաշտոնապես սահմանում է իր շարահյուսությունն ու իմաստաբանությունը,այլ նաև ստանդարտ- ծրագրային գործիքների ներդրման (իրականացման) միջոցով, որոնք ապահովում են այս լեզվով ծրագրերի թարգմանում կամ մեկնաբանություն:Նման ծրագրային գործիքները տարբերվում են արտադրողի, ապրանքանիշի և տարբերակի (վարկածի) տարբերակով, թողարկման ժամկետով, ստանդարտի իրականացման ամբողջականությամբ, լրացուցիչ հատկություններով:Կարող են լինել մարմնավորման որոշակի սխալներ կամ առանձնահատկություններ, որոնք ազդում են լեզվի կամ նույնիսկ դրա ստանդարտի օգտագործման պրակտիկայում:Ծրագրավորման լեզուն կարող է ներկայացվել մասնագրերի մի այնպիսի համակարգի տեսքով, որոնցով բնութագրվում են նրա շարահյուսությունն ու իմաստաբանությունը։