Ջեյդա Ասլը Քըլըչքըրան (թուրքերեն՝ Ceyda Aslı Kılıçkıran, փետրվարի 16, 1968(1968-02-16)[1], Իզմիր, Թուրքիա), թուրք սցենարիստ, կինոռեժիսոր։

Արագ փաստեր Ջեյդա Ասլը Քըլըչքըրանթուրքերեն՝ Ceyda Aslı Kılıçkıran, Ծնվել է ...
Thumb
Ջեյդա Ասլը Քըլըչքըրան
թուրքերեն՝ Ceyda Aslı Kılıçkıran
Thumb
Ծնվել էփետրվարի 16, 1968(1968-02-16)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտացումլրագրող, գրող, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 2895897
Փակել

Կենսագրություն

Ջեյդա Ասլը Քըլըչքըրանը ծնվել է 1968 թվականին Իզմիրում, որտեղ նրա հայրն աշխատում էր Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունում (TRT)՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ջեյդան 1993 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի անգլերենի գրականության և բանասիրության ֆակուլտետը[2][3]։

Նախքան «CIDC Insight»-ի գլխավոր խմբագիր դառնալը, որպես գրող աշխատել է մի շարք օտարերկրյա թերթերում, այդ թվում՝ «Daily News» և «Մերձավոր Արևելքի ամսագրում»։ Այնուհետև կոմերցիոն վճարով գրել է սցենարներ և սկսել է նկարահանել իր սցենարները։

Գրականության միջոցով զարգացան իմ գրելու հմտություններն ու կյանքի նկատմամբ հեռանկարը։ Ինձ համար գրելը ստեղծագործ աշխատանքում ամենակարևոր գործընթացն է։ Կարծում եմ՝ լավագույն ֆիլմերն ստեղծվում են, երբ ունեն նույն սցենարիստն ու ռեժիսորը։

Ջեյդա Ասլը Քըլըչքըրանը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի եզակի կին ռեժիսորներից է։ Նա միակ թուրք ռեժիսորն է, ով աշխատում է կանանց, սպիրիտուալիզմի և ռեալիզացիային վերաբերող թեմաներով։ Նրա աշխատանքի կենտրոնում իսլամական և աշխարհի կանանց ինքնությունն է, հավասարությունն ու ազատությունը։ Նա պատմությունները գրում է հոգևոր գիտելիքի շրջանակում և օգտագործում է այդ հոգևոր և մետաֆիզիկական տարրերը իր պատմվածքներում՝ փոխաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար։

2007 թվականին գրել և նկարահանել է «Geçerken Uğradım» (Մինչդեռ իմ ճանապարհին) ֆիլմը, որը պատմում է ժամանակակից կնոջ մասին։ Ֆիլմը նվիրված է Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ Դույգու Ասենային (1946-2006 թթ.)[4], ում մարմնավորում է դերասանուհի Հալե Սոյգազին։

2007 թվականին նկարահանված «Kilit» (Կողպեքը) ֆիլմը ներկայացնում է Աֆիֆե Ժալեի (1902–1941 թթ.) կյանքը, ով հայտնի է որպես Թուրքիայում առաջին իսլամական թատրոնի դերասանուհի։ Ֆիլմի համար 2008 թվականին արժանացել է Կանանց ստեղծագործությունների և ազատությունների հիմնադրամի մրցանակին[5]։ Ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Ռիչերից առաջարկ է ստացել նկարահանելու վավերագրական ֆիլմ Մերձավոր Արևելքում ապրող իսլամական կանանց մասին[6]։

Ֆիլմեր

  • Bağımsızlığımı ve Seni Seviyorum
  • A Patch of Freedom - 2003
  • Su Yolu (Watermark) - 2005
  • Geçerken Uğradım (Whilst on My Way) - 2007
  • Kilit (The Lock) - 2007
  • The Transition - 2011 (վավերագրական)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.