From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Արթուր Գոսլինգ (անգլ.՝ James Gosling, մայիսի 19, 1955[8], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի համակարգչի մասնագետ։ Հայտնի է, որպես Ջավա ծրագրավորման լեզվի հիմնադիր։
Ջեյմս Գոսլինգ անգլ.՝ James Gosling | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1955 (69 տարեկան) Քելգերի, Ալբերթա |
Բնակության վայր(եր) | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | կանադացի |
Մասնագիտություն | գյուտարար, բլոգեր, ծրագրավորող, գրող և համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | |
Գործունեության ոլորտ | google? |
Անդամակցություն | Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[2] |
Ալմա մատեր |
|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Բոբ Սփրոուլ[4] |
Ինչով է հայտնի | Ջավա |
Պարգևներ | |
Կայք | nighthacks.com |
James Gosling Վիքիպահեստում |
Ջեյմս Գոսլինգը ստացել է բակալավրի աստիճան Քելգերի համալսարանում[9]։ Իր դոկտորի աստիճանով աշխատելու ընթացքում նա գրել է Իմաքսի իր տարբերակը, որը կոչվել է Գոսմաքս։ Մինչ Սան Միկրոսիսթեմին միանալը, նա Կարնեգի Մելոն համալսարանում կառուցել է մի քանի պրոցեսորներ ունեցող համակարգչային ծրագիր[10] Յունիքսի համար։ Կարնեգի Մելոն համալսարանում նա նաև զբաղվել է մի քանի այլ ծրագրերով նույնպես։
1984 և 2010 թվականներին Գոսլինգը միացել է Սան Միկրոսիսթեմին։ Նա հայտնի է որպես Ջավա ծրագրավորման լեզվի հայր[11][12]։ Նրա մոտ Ջավա ծրագրավորման լեզուն ստեղծելու գաղափարը հղացել է, այն ժամանակ, երբ նա կազմելիս է եղել մեկ այլ սպորտային ծրագիր։
2010 թվականի ապրիլի 2-ին Գոսլինգը հեռանում է Սան Միկրոսիսթեմից, որը ձեռք էր բերվել Օրեյքլ կորպորացիայի[11] կողմից։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նա հեռացել, Գոսլինգը նշում է վճարման, կարգավիճակի, որոշումների ընդունման ունակության, դերի փոփոխության խնդիրները[13]։ Գոսլինգը Օրեյքլին վերաբերող մի շարք քննադատական կարծիքներ է ունեցել մի քանի հարցազրույցներում։ Գոսլինգը հարցազրույցներից մեկում նույնիսկ նշել է, որ Օրեյքլը հաճույք է ստանում տեսնելով Սանի և Գուգլի միջև մցակկցային վեճերը[12]։
2011 թվականի մարտի 28-ին Ջեյմս Գոսլինգը իր բլոգում հայտարարում է, Գուգլը վարձել է իրեն[14]։ Հինգ ամիս անց, նա հայտարարում, որ միացել է Լիքուիդ Ռոբոտիքսին[1]։ Իսկ մայիսի 22-ին Գոսլինգը իր Ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կմիանա Ամազոնին։
Գոսլինգը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սքեյլա ընկերությանը։
Հայտնի է, որ Գոսլինգը շատ է սիրում ապացուցել բազմաթիվ անհայտներով հավասարումներ։ Նրա ամենասիրելի թիվը, դա 2-ի քառակուսի արմատն է, որը իռացիոնալ թիվ է։ Նա իր գրասենյակում ունի √2-ի առաջին 1000 թվանշանների շրջանակի մեջ վերցված պատկերը[15]։
Գոսլինգը ի սկզբանե հայտնի էր, որպես Գոսլինգ Իմաքսի (Գոսմաքս) հեղինակ, ինչպես նաև իր NeWS- ի պատուհանների համակարգով, որը կորցրեց X Window-ը, քանի որ Սանը չէր կարող տրամադրել բաց կոդերով լիցենզիա։ Նա ընդհանուր առմամբ նախագծել է Ջավա ծրագրավորման լեզուն 1994 թվականին[16][17][18]։ Գոսլինգը ստեղծել է Java- ի յուրօրինակ ձևավորում և կառուցել լեզվի բնօրինակը կազմող վիրտուալ մեքենա[19], որը հայտնաբերել է Գոսլինգը։ Սանում Ջավային տանող աշխատանքում նա տեսավ, որ բոլոր ծրագրերում օգտագործվում են նույնատիպ համակարգեր։
Իր ձեռքբերման համար Միացյալ Նահանգների Ինժեներական Ազգային ակադեմիան ընտրեց նրան որպես օտարերկրյա միության անդամ[20]։ Գոսլինգի մեկ այլ ներդրում էր «bundle» հաղորդումը, որը մանրամասնորեն նկարագրում էր Բրայան Քերնինիանի և Ռոբ Պիկի «The Unix Programming Environment» գիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.