Ջեյմս Հեդլի Չեյզ (անգլ.՝ James Hadley Chase, իսկական անունը՝ Ռենե Բրաբազոն Ռեյմոնդ (անգլ.՝ René Lodge Brabazon Raymond), գործածել է գրական այլ կեղծանուններ ևս, ներառյալ՝ James L. Docherty, Raymond Marshall, R. Raymond, Ambrose Grant դեկտեմբերի 24, 1906(1906-12-24)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 6, 1985(1985-02-06)[1][2][3] կամ հունվարի 6, 1985(1985-01-06)[5], Կորսո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա[7]), դետեկտիվ ժանրի անգլիացի գրող։ Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում գրել է 78 վեպ, բազմաթիվ պատմվածքներ։ Հռչակվել է առաջին հերթին որպես բոլոր ժամանակների թրիլլերների լավագույն հեղինակներից մեկը, թրիլլերների եվրոպացի հեղինակների արքա[8]։ Չեյզը նաև այն հեղինակն է, ում գրքերը ամենաշատ վաճառվողների թվում են ամբողջ աշխարհում։ Բացի այդ, արդեն իսկ ֆիլմեր են նկարահանվել նրա երկերից առնվազն հիսունի հիման վրա[9]։

Արագ փաստեր Ջեյմս Հեդլի Չեյզանգլ.՝ James Hadley Chase, Ծնվել է ...
Ջեյմս Հեդլի Չեյզ
անգլ.՝ James Hadley Chase
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 24, 1906(1906-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էփետրվարի 6, 1985(1985-02-06)[1][2][3] (78 տարեկան) կամ հունվարի 6, 1985(1985-01-06)[5] (78 տարեկան)
Վախճանի վայրԿորսո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա
ԳերեզմանՎևե
Գրական անունAmbrose Grant
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերդետեկտիվ
ԱշխատավայրUniversity of Tasmania Launceston Campus?[6]
 James Hadley Chase Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ջեյմս Հադլեյ Չեյզը 18 տարեկանում թողնում է հայրական տունը և ինքնուրույն կյանք սկսում։ Շատ մասնագիտություններ փոխելով, ձեռք է բերում գրողի համար ամենակարևորը՝ հարուստ կենսափորձ։ Հերթական՝ գրախանութի վաճառողի աշխատանքը նրան թույլ է տալիս հիանալի կերպով ուսումնասիրել ընթերցողների ճաշակը և գրքի շուկայի պահանջարկը։ Այդ ժամանակ՝ 32 տարեկանում, հանգստյան տասներկու օրերի ընթացքում նա գրում է առաջին վեպը՝ «Միսս Բլենդիշի համար խոլորձներ չկան», և միանգամից մեծ հռչակ ձեռք բերում։ Գիրքը թարգմանվեց տարբեր լեզուններով և ունեցավ մի քանի միլիոն տպաքանակ։ Դրանից հետո նա կանոնավորապես գրում էր տարեկան երկու վեպ։ Սարսափազդու և արյունալի սյուժեներն էին պատճառը, որ քննադատները նրան անվանեցին «Սև վեպերի արքա»։

Քրեական վեպերից զատ, Չեյզը հրատարակել է նաև երգիծական պատմվածքներ, սակայն Ռենե Ռայմոնդ ստորագրությամբ[10]։

Հայերեն թարգմանված երկեր

  • Եթե կյանքը թանկ է, Երևան, 1991, 144 էջ։
  • Ահա և ծաղկեպսակ գերեզմանի համար, լեդի, Երևան, 1995, 236 էջ։
  • Դագաղը Հոնկոնգից, Երևան, 1996, 160 էջ։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.