From Wikipedia, the free encyclopedia
Ջեյսոն Սթեթհեմ (անգլ.՝ Jason Statham, հուլիսի 26, 1967[1][2], Shirebrook, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
Ջեյսոն Սթեթհեմ անգլ.՝ Jason Statham | |
---|---|
Հասակը | 175 սմ |
Ծնվել է | հուլիսի 26, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1998–այժմ |
Ժանրեր | Թրիլեր, Քրեական, Մարտական |
Ընտրանի | "Փոխադրողը", "Փոխադրողը 2", "Պահապանը" |
Համատեղ ապրող(ներ) | Ռոզի Հանթինգթոն Վայթլի և Քելլի Բրուք |
Ջեյսոն Սթեթհեմը ծնվել է 1967 թվականի հուլիսի 26-ին, Անգլիայի Չեստերֆիլդ քաղաքում։ Նրա հայրը բռնցքամարտիկ էր, իսկ մայրը՝ երգչուհի և պարուհի։ Տեղափոխվել է Գրեյթ-Յարմութ, որտեղ ձեռք է բերում թատրոնի դերասանի մասնագիտություն։ Նաև տեղի միջնակարգ դպրոցում ընդգրկվում է ֆուտբոլի թիմի կազմում՝ խաղալով 1978-1983 թվականներին։ Սակայն նրա իսկական հետաքրքրությունը ջրացատկն էր։ Մոտ 12 տարի նա Մեծ Բրիտանիայի ջրացատկի ազգային թիմի անդամ էր, իսկ 1992 թվականին աշխարհի առաջնությունում գրավել է 12-րդ տեղը։ Մի առիթով Ջեյսոն Սթեթհեմը պատմել է, որ սպորտը նրա հոբբին էր, իսկ գումար նա վաստակում էր փողոցներում զարդեր և օծանելիքներ վաճառելով[3]։
Նրա հայրը բռնցքամարտիկ և գիմնաստ էր։ Նա որդիների հետ պարապմունքներ էր անցկացնում։ Մեծ եղբայրը սիրում էր մարտարվեստներ և հաճախ փոքրիկ Ջեյսոնի հետ պարապմունքներ էր անցկացնում։ Մեծանալով Ջեյսոնը նույնպես դառնում է մարտարվեստների մասնագետ և ապագա ռեժիսոր Գայ Ռիչի հետ միասին զբաղվում էր ջիու-ջիցուով[4]
90-ականների վերջին մի գովազդային գործակալ, ով աշխատում էր մարզիկների հետ, հրավիրում է Սթեթհեմին մասնակցելու Tommy Hilfiger ընկերության գովազդներին։ Սթեթհեմը նկարահանվում է ջինսերի գովազդում և դրանից հետո դառնում այդ ընկերության գովազդային դեմքը։ Դրանով սկսում է Ջեյսոնի մոդելային կարիերան։
Այդ ընկերության տնօրենը դառնում է Գայ Ռիչիի դեբյուտային «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի պրոդյուսերը և առաջարկում է Սթեթհեմին նկարահանել գլխավոր դերերից մեկում։ Ռիչին հետաքրքրում է այդ առաջարկը, ում հետաքրքրել էր Ջեյսոն Սթեթհեմի փողոցային առևտրի փորձը և մոդելի կարիերան։ Նա Ջեյսոնին հրավիրում է փորձերի և որպես դրվագ առաջարկում է նրան փողոցային առևտրականի դեր, ով պետք է համոզեր իրեն գնել կեղծ թանկարժեք իրերի հավաքածու։ «Գայ Ռիչին պետք էր իսկական կերպար, իսկ այդ կերպարը ես էի, քանի որ այդպիսի բաներ դրամատիկական դպրոցներում չեն սովորեցնում», -հետագայում պատմել է այդ մասին Ջեյսոն Սթեթհեմը։ Ջեյսոնը շատ հաջող է անցնում այդ փորձարկումը և Ռիչին նրան միանգամից դեր է տալիս ֆիլմում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում և ճանաչում է բերում Գայ Ռիչին և դերասաններին։
Գայ Ռիչիի հաջորդ «Մեծ խաղագումար» քրեական կատակերգությունում Սթեթհեմը խաղում է բռնցքամարտերի կազմակերպիչի դեր։ Սկզբում նրա դերը փոքր էր նախատեսված ֆիլմում, սակայն նկարահանումների ընթացքում դերը մեծանում է, արդյունքում Սթեթհեմը դառնում է ֆիլմի պատմողը։
2000 թթ. սկսած Ջեյսոնի դերասանական կարիերան վերելք է ապրում։ 2001 թվականին նա դեր է ստանում Ջոն Կարպենտերի գիտաֆանտաստիկ «Մարսի ուրվականները» ֆիլմում, Ջեթ Լիի խաղընկերն է դառնում «Հակամարտություն» ֆանտաստիկ ֆիլմում, այնուհետև մասնակցում է «Գողություն իտալական ձևով» ֆիլմին (2003)։
Ամենամեծ ճանաչում նրան բերեց ու իսկական աստղ Ջեյսոն Սթեթհեմին դարձրեց «Փոխադրողը» ֆիլմը։ Նրա հոնորարը այդ ֆիլմից կազմեց մոտ մեկ միլիոն դոլլար։ Մյուս դերերը նույնպես հաջողություն ունեցան, որոնցից կարելի է առանձնացնել «Փոխադրողը 2», «Փոխադրողը 3», «Ռևոլվեր», «Ադրենալին», «Ադրենալին 2՝ Գերլարում», «Տասներեք», «Անզուսպները» ֆիլմերը։
Մինչև 2004 թվականը Ջեյսոն Սթեթհեմը հանդիպում էր մոդել Քելլի Բրուքի հետ, քանի դեռ վերջինս չհանդիպեց[5][6] Բիլլի Զեյնին։ Ավելի ուշ նա սկսեց հանդիպել երգչուհի Սոֆի Մոնկի հետ[7]։ Սկսած 2010 թվականի ապրիլից ապրում է մոդել Ռոզի Հանթինգթոն Վայթլիի հետ[8]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1998 | Քարտեր, գումար, երկու փող | Lock, Stock and Two Smoking Barrels | Բեքոն | Թրիլեր, Քրեական | Գայ Ռիչի | Նիկ Մորան, Ջեյսոն Ֆլեմինգ, Դեքսթեր Ֆլետչեր, Վիննի Ջոնս |
2000 | Մեծ խաղագումար | Snatch. | թուրք | Թրիլեր, Քրեական | Գայ Ռիչի | Բրեդ Փիթ, Բենիսիո Դել Տորո, Սթիվեն Գրեմ, Ալան Ֆորդ |
2000 | Ուժեղացրու | Turn It Up | Միստր Բի | Մարտական, Դրամա, Քրեական, Երաժշտական | Ռոբերտ Էյդիտայ | Պրաս, Ջա Ռուլ, Վոնդի Կուրտիս-Հոլ, Տամալա Ջոնս |
2001 | Մարսի ուրվականները | Ghosts of Mars | սերժանտ Ջերիկո Բատլեր | Սարսափ, Ֆանտաստիկ, Մարտական | Ջոն Կարպենտեր | Նատաշա Հենսթրիջ, Այս Կյուբ, Կլեա Դյուվալ, Պեմ Գրիեր |
2001 | Դիմակայություն | The One | MVA գործակալ Էվան Ֆանչ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Ջեյմս Վոնգ | Ջեթ Լի, Կարլա Գուջինո, Դելրոյ Լինդո, Ջեյմս Մորիսոն |
2001 | Ոսկոր փշրողը | Mean Machine | վանական | Դրամա, Կատակերգություն, Սպորտային | Բարի Սկոլնիկ | Վիննի Ջոնս, Ջեյսոն Ֆլեմինգ, Դևիդ Կելի, Դևիդ Հեմինգս |
2002 | Փոխադրողը | The Transporter | Ֆրենկ Մարտին | Մարտական, Թրիլեր, Քրեական | Լուի Լետերե Կորի Յուեն | Շու Ցի, Մեթ Շուլցե, Ֆրանսուա Բերլեան, Ռիկ Յանգ |
2003 | Գողություն իտալական ձևով | The Italian Job | բարետես Ռոբ | Մարտական, Թրիլեր, Քրեական | Ֆ. Գերի Գրեյ | Մարկ Ուոլբերգ, Շարլիզ Տերոն, Էդվարդ Նորտոն, Սետ Գրին |
2004 | Հանցակիցը | Collateral | մարդ օդանավակայարանում | Թրիլեր, Դրամա, Քրեական | Մայքլ Մանն | Թոմ Կրուզ, Ջեյմի Ֆոքս, Ջադա Պինկեթ Սմիթ, Մարկ Ռուֆալո, Փիթեր Բերգ |
2004 | Բջջային հեռախոս | Cellular | Էթհան | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Դևիդ Ռ. Էլիս | Կիմ Բեյսինգեր, Քրիս Էվանս, Ուիլյամ Խ. Մեյսի, Նոա Էմերիկ |
2005 | Փոխադրողը 2 | Le Transporteur II | Ֆրենկ Մարտին | Մարտական, Թրիլեր, Քրեական | Լուի Լետերե | Ալեսանդրո Գասման, Էմբեր Վալետա, Քեյթ Նաուտա, Մետյու Մոդայն |
2005 | Լոնդոն | London | Bateman | Դրամա, Մելոդրամա | Հանտեր Ռիչարդս | Քրիս Էվանս, Ջեսիկա Բիլ, Ջոյ Բրայանտ, Կելի Գարներ |
2005 | Ատրճանակ | Revolver | Ջեյք Գրին | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Գայ Ռիչի | Ռեյ Լիոտա, Վինսենտ Պաստորե, Անդրե Բենջամին, Տերենս Մեյնարդ |
2005 | Քաոս | Chaos | Քվենտին Քոներս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Թոնի Գիգլիո | Ռայան Ֆիլիպ, Ուեսլի Սնայփս, Գենրի Չերնի, Ջասթին Ուոդել |
2006 | Ադրենալին | Crank | Չև Չելիոս | Մարտական, Թրիլեր, Քրեական | Մարկ Նևելդայն Բրայան Տեյլոր | Էմի Սմարտ, Հոսե Պաբլո Կանտիլո, Էֆրեն Ռամիրեզ, Դուայտ Յոակամ |
2006 | Հանուն թագավորի։ Ստորերկրի պաշարման պատմությունը | In the Name of the King: A Dungeon Siege Tale | ֆերմեր | Ֆենտեզի, Մարտական, Դրամա, Արկածային | Ուվե Բոլ | Լիլի Սոբեսկի, Ջոն Ռիս-Դևիս, Ռոն Պերլման, Մեթյու Լիլարդ |
2007 | Պատերազմ | War | Կրավֆորդ | Մարտական, Թրիլեր, Քրեական | Ֆիլիպ Ջ. Էտվել | Ջեթ Լի, Ջոն Լոուն, Դևոն Աոկի, Լուիս Գուզման |
2008 | Կողոպուտ Բեյքեր Սթրթում | The Bank Job | Տերրի Լիթեր | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռոջեր Դոնալդսոն | Սաֆրոն Բերոուզ, Սթիվեն Քեմփբել Մուր, Դենիել Մեյս, Ջեյմս Ֆոլկներ |
2008 | Մահացու մրցարշավ | Death Race | Ջենսեն Ամես | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր | Պոլ Ու. Ս. Անդերսոն | Ջոան Ալեն, Յեն ՄակՇեյն, Տայրիզ Գիբսոն, Նատալի Մարտինեզ |
2008 | Փոխադրողը 3 | Transporter 3 | Ֆրենկ Մարտին | Մարտական, Թրիլեր, Քրեական, Արկածային | Օլիվե Մեգատոն | Նատալյա Ռուդակովա, Ֆրանսուա Բերլեան, Ռոբերտ Նեփեր, Երուն Կրաբբե |
2009 | Փոխադրողը 3՝ շտապ առաքում։ Փոխադրողներն իրական կյանքում | Transporter 3 Special Delivery: Transporters in the Real World | Ֆրենկ Մարտին | Կարճամետրաժ | ||
2009 | Ադրենալին։ Գերլարում | Crank: High Voltage | Chev Chelios | Ֆենտեզի, Մարտական, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Մարկ Նևելդայն Բրայան Տեյլոր | Էմմի Սմարտ, Դուայտ Յոակամ, Էֆրեն Ռամիրեզ, Ջուլանն Չիդի Հիլ |
2010 | 13 | 13 | Ջասպեր | Թրիլեր, Դրամա | Գելա Բաբլուանի | Միքի Ռուրկ, Սեմ Ռայլի, Ռեյ Ուինսթոն, Մայքլ Շեննոն |
2010 | Անզուսպները | The Expendables | Լի Քրիսթմաս | Մարտական, Թրիլեր, Արկածային | Սիլվեսթր Ստալոնե | Սիլվեսթր Ստալոնե, Ջեթ Լի, Ժիզել Իտե, Ռենդի Կուտյուր |
2010 | Մեխանիկ | The Mechanic | Արթուր Բիշոպ | Մարտական, Թրիլեր, Քրեական | Սայմոն Ուեսթ | Բեն Ֆոսթեր, Թոնի Գոլդուին, Դոնալդ Սազերլենդ, Ջեֆ Չեյզ |
2011 | Գնոմեո և Ջուլիետա | Gnomeo & Juliet | Տիբալտ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան | Կելի Էսբյորի | Ջեյմս ՄակԷվոյ, Էմիլի Բլանտ, Էշլի Ջենսեն, Մայքլ Կեյն, Մեթ Լուկաս |
2011 | Առանց կոմպրոմիսների | Blitz | Բրանտ | Թրիլեր, Քրեական | Էլիոթտ Լեսթեր | Պեդի Կոնսիդայն, Էյդեն Գիլեն, Զեյվ Էշտոն, Դևիդ Մորիսի |
2011 | Պրոֆեսիոնալ | Killer Elite | Դեննի | Մարտական, Թրիլեր, Քրեական | Գերի ՄակՔենդրի | Կլայվ Օուեն, Ռոբերտ Դե Նիրո, Դոմինիկ Պյորսել, Ադեն Յանգ |
2012 | Պահապանը | Safe | Լյուկ Ռայթ | Մարտական, Թրիլեր, Քրեական | Բոազ Յակին | Կատրին Չան, Ռոբերտ Ջոն Բյորկ, Ջեյմս Հոնգ, Էնսոն Մաունտ |
2012 | Truth in 24 II: Every Second Counts | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Ռոբ Գեհրինգ | ||
2012 | Անզուսպները 2 | The Expendables 2 | Լի Քրիստմաս | Մարտական, Թրիլեր, Արկածային | Սայմոն Ուեսթ | Սիլվեսթր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն, Ժան-Կլոդ Վան Դամ, Տերի Կրյուս |
2013 | Պարկեր | Parker | Պարկեր | Թրիլեր, Քրեական | Տեյլոր Հեկֆորդ | Ջենիֆեր Լոպեզ, Նիկ Նոլտի, Մայքլ Չիկլիս, Սալա Բեյկեր |
2013 | Կոլիբրիի էֆեկտը | Hummingbird | Թրիլեր | Սթիվեն Նայտ | Լի Ասկվիտ-Կոու, Վիկի ՄակԿլյուր, Սենեմ Տեմիզ, Բենեդիկտ Վոնգ | |
2013 | Ներքին ճակատ | Homefront | Ֆիլ Բրոքեր | Մարտական | Գերի Ֆլեդեր | Ջեյմս Ֆրանկո, Վայնոնա Ռայդեր, Քեյթ Բոսվորտ, Ֆրենկ Գրիլո |
2014 | Անզուսպները 3 | The Expendables 3 | Լի Քրիստմաս | Մարտական, Թրիլեր, Արկածային | Պատրիկ Խյուզ | Սիլվեսթր Ստալոնե, Ջեթ Լի |
2014 | Խելագար քարտ | Wild Card | Նիկ Ուաիլդ (Էսկալանտե) | Մարտական, | Սայմոն Ուեսթ | Մայքլ Անգարանո, |
2015 | Լրտես | Spy | Մարտական, | Պոլ Ֆիգ | Մելիսսա Մակկարտի, | |
2015 | Ֆորսաժ 7 | Furious Seven | Մարտական, | Ջեյմս Վան | Վին Դիզել, | |
2016 | Մեխանիկ։ Վերածնունդ | Mechanic: Resurrection | Արթութ Բիշոպ | Մարտական, | Դենիս Գանզել | Ջեսիկա Ալբա,
Տոմմի լի Ջոնս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.