![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/JENNIE_FOWLER_WILLING_A_woman_of_the_century_%2528page_795_crop%2529.jpg/640px-JENNIE_FOWLER_WILLING_A_woman_of_the_century_%2528page_795_crop%2529.jpg&w=640&q=50)
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ
կանադացի-ամերիկացի մանկավարժ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ (անգլ.՝ Jennie Fowler Willing, հունվարի 22, 1834(1834-01-22), Կանադա Վեսթ, Province of Canada, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 6, 1916(1916-10-06), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Կանադայում ծնված ամերիկացի մանկավարժ, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ, անգլերենի պրոֆեսոր, զսպվածության շարժման առաջնորդ։ Գրել է մի քանի գրքեր, այդ թվում՝ From Fifteen to Twenty-five: A Book for Young Men[2]: 19 տարեկանում ամուսնացել է իրավաբան և մեթոդիստ քահանայի հետ[3]։ 1873 թվականին ամուսնու հետ միասին դարձել են Իլինոյսի Ուեսլիյան համալսարանի պրոֆեսորներ։
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1834(1834-01-22) |
Ծննդավայր | Կանադա Վեսթ, Province of Canada, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1916(1916-10-06) (82 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | ուսուցչուհի, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ և սուֆրաժիստ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Evanston College for Ladies? |
Աշխատավայր | Իլինոյսի Ուեսլիյան համալսարան[1] |
![]() |
Ուիլինգն աչքի ընկավ, երբ միացավ Իլինոյսի կանանց զսպվածության միությանը և տարիներ շարունակ ղեկավարեց այն։ Նա Էմիլի Հանթինգթոն Միլերի հետ միասին ներգրավված էր 1874 թվականի Քլիվլենդյան կոնվենցիայի ստեղծման և ղեկավարման գործում, որտեղ ձևավորվեց Կանանց քրիստոնեական զսպվածության միություն[4]։ Որոշ ժամանակահատված Ուիլինգը եղել է ազգային կազմակերպության ամսագրի խմբագիր։ 1895 թվականին ստեղծել է Նյու Յորքի Ավետարանչական ուսուցման դպրոցը[3]։