From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆերսոն Լերմա (իսպ.՝ Jefferson Lerma, հոկտեմբերի 25, 1994[1][2][3], El Cerrito, Valle del Cauca, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Լերման Բորնմութի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jefferson Andrés Lerma Solís | ||
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1994[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | El Cerrito, Valle del Cauca, Վալիե դել Կաուկա, Կոլումբիա | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորնմութ | ||
Համար | 8 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 | Ատլետիկո Ուիլա | 84 | (6) |
2015-2016 | → Լևանտե | 33 | (1) |
2016-2018 | Լևանտե | 56 | (2) |
2018-ներկա | Բորնմութ | 45 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Կոլումբիա Օլիմպ | 5 | (0) |
2017-ներկա | Կոլումբիա | 19 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լերման Ատլետիկո Ուիլայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 14-ին՝ Կոլումբիայի գավաթի Ֆորտալեսա Սիպակիրայի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Կոլումբիայի առաջնությունում անցկացրեց մարտի 30-ին՝ Միլյոնարիոսի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆորտալեսա Սիպակիրայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[7]։ Լերմայի առաջին գոլը դարձավ 1000-րդը Ատլետիկոյի պատմության մեջ։ Ակումբի առաջին թիմի կազմում կոլումբիացին անցկացրեց 93 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
2015 թվականի օգոստոսի 13-ին Լերման 1 տարվա վարձավճարով միացավ Լևանտեին[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ փոխարինման մտնելով Լաս Պալմասի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Լևանտեի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[11]։ 2016 թվականի մարտի 20-ին՝ Լևանտեի կազմում 25 հանդիպում անցկացնելուց հետո Լերման 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[12]։
2015-16 մրցաշրջանում Լա Լիգայից դուրս մնալուց հետո[13], 2016-17 մրցաշրջանում Լևանտեն Լերմայի հետ հաղթեց Սեգունդան[14]՝ վերադառնալով Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն[15]։ 2017-18 մրցաշրջանում Լերման անցկացրեց 26 հանդիպում[16]՝ ստանալով 16 դեղին քարտ՝ ամենաշատը Լա Լիգայում[17]։
2018 թվականի օգոստոսի 7-ին Լերման 5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[20][21]՝ դարձնելով Բորնմութի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[22][23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[24]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Լերման անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չելսիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը Բորնմութիկազմում կոլումբիացին խփեց նոյեմբերի 10-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[27][28]։ 2019 թվականի մայիսի 12-ին նա գոլ խփեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում, սակայն Բորնմութը պարտվեց 5-3 հաշվով[29][30]։ Իր առաջին մրցաշրջանում Լերման անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։
2016 թվականին Լերման Կոլումբիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[32][33]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Բրազիլիային[34][35]։
Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Լերման նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[36]։ Առաջին հանդիպումը ազգային հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 14-ին՝ Չինաստանի դեմ խաղում[37]։ 2018 թվականի մայիսին Լերման ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[38][39]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[40], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[41][42]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[43][44]։
2019 թվականի հունիսին Սանչեսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[45][46][47]՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[48][49]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[50][51]։
2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[52]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատլետիկո Ուիլա | 2013 | Պրիմերա A | 24 | 0 | 2 | 0 | — | 26 | 0 | |||
2014 | 37 | 4 | 7 | 1 | 44 | 5 | ||||||
2015 | 23 | 2 | 0 | 0 | 23 | 2 | ||||||
Ընդհանուր | 84 | 6 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 93 | 7 | ||
Լևանտե | 2015–16 | Լա Լիգա | 33 | 1 | 1 | 0 | — | 34 | 1 | |||
2016–17 | Սեգունդա Դիվիզիոն | 30 | 2 | 1 | 0 | 31 | 2 | |||||
2017–18 | Լա Լիգա | 26 | 0 | 2 | 0 | 28 | 0 | |||||
Ընդհանուր | 89 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 93 | 3 | ||
Բորնմութ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 30 | 2 | 0 | 0 | — | 2 | 0 | 32 | 2 | |
2019–20 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 | ||||
Ընդհանուր | 45 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 47 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 218 | 11 | 13 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 233 | 12 |
2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[53]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 7 | 0 |
2019 | 10 | 0 |
Ընդհանուր | 19 | 0 |
Լևանտե
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.