Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018, ՖԻՖԱ Աշխարհի 21-րդ առաջնություն, որն անցկացվել է Ռուսաստանում[1] 2018 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15-ը[2]։ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է[3]։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում[4]։ Առաջնության հաղթողը կմասնակցի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ին, որը կանցկացվի Կատարում։ Եզրափակիչը տեղի ունեցավ հուլիսի 15-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ Ֆրանսիան և Խորվաթիան վիճարկեցին Աշխարհի գավաթը։ Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոնը, իսկ եվրոպական հավաքականները չորրորդ անգամ անընդմեջ նվաճեցին աշխարհի գավաթը։
Remove ads
Ընդունող երկրի ընտրություն


2018 և 2022 ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունների հայտերի ներկայացումը սկսվեց 2009 թվականի հունվարին և մինչև 2009 թվականի փետրվարի 2-ը հետաքրքրություն ունեցող երկրները պետք է գրանցեին իրենց հայտերը[5]։ Սկզբում ինը երկիր ներկայացրեցին հայտ 2018 թվականի Աշխարհի գավաթի համար, սակայն Մեքսիկան շուտով հրաժարվեց[6] և Ինդոնեզիայի հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից 2010 թվականի փետրվարին, երբ Ինդոնեզիայի կառավարությունը պատշաճ ձևով չներկայացրեց հայտի հաստատման նամակը[7]։ Հայտերի քննարկման ժամանակ երեք ոչ ՈՒԵՖԱ անդամներ (Ավստրալիա, Ճապոնիա և ԱՄՆ) կենտրոնացան 2022 թվականի հայտի վրա։ Այսպիսով հիմնական պայքարում մնացին չորս հայտեր, որոնցից երկուսը միասնական հայտեր` Անգլիա, Ռուսաստան, Նիդերլանդներ/Բելգիա և Պորտուգալիա/Իսպանիա։
ՖԻՖԱ հատուկ կոմիտեի քսաներկու անդամներ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի Ցյուրիխում կայացած ժողովում ընտրեցին 2018 և 2022 թվականների առաջնությունների ընդունող երկրներին[8]։ Քվեարկության երկրորդ փուլում Ռուսաստանը հաղթեց 2018 թվականի առաջնությունը ընդունելու իրավունքը։ Պորտուգալիա/Իսպանիա հայտը երկրորդն էր, Բելգիա/Նիդերլանդներ` երրորդը և Անգլիան` դուրս էր մնացել առաջին փուլից[9]։
Քվեարկության արդյունքները հետևյալն են[10]`
Գործընթացը չանցավ առանց քննադատման. Ռուսաստանի կողմից կաշառք տալու և ՖԻՖԱ անդամների կորումպացված լինելու մասին բարձրաձայնեց հատկապես Անգլիայի ֆուտբոլային միությունը։ Չնայած 2014 թվականի Գարսիայի հաշվետվությունը բացառեց Ռուսաստանի մեղավորությունը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց համաձայնվել դրա հետ և Գրեգ Դայկը պահանջեց վերաքննություն իրականացնել, իսկ Դեյվիդ Բերնշայնը պահանջեց բոյկոտել Աշխարհի գավաթը։
Remove ads
Հավաքականներ
Որակավորում
Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցեցին 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ որպես ընդունող երկիր[11]։ Զիմբաբվեն և Ինդոնեզիան ավելի ուշ որակազարկվեցին, մինչև կանցկացնեին իրենց առաջին հանդիպումները[12][13], մինչդեռ Ջիբրալթարը և Կոսովոն, որոնք միացել էին ՖԻՖԱ-ին 2016 թվականի մայիսին, միացան որակավորմանը[14]։ Առաջնության տեղերը բաժանվեցին կոնֆեդերացիաների միջև, մասնակիցների թվի փոփոխություն տեղի չունեցավ 2014 թվականի Աշխարհի գավաթից հետո[15][16]։ Որակավորման փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան Թիմորի Դիլի քաղաքում 2015 թվականի մարտի 12-ին ԱՖԿ որակավորման շրջանակներում[17], հիմնական որակավորման վիճակահանությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում 2015 թվականի հուլիսի 25-ին[18][19][20][21]։
Որակավորված 32 հավաքականներից քսանը մասնակցել էր նաև 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին։ Պանաման և Իսլանդիան որակավորվեցին առաջին անգամ[22]։ Մի շարք հավաքականներ վերադարձան նվազագույնը երեք մրցաշրջան բաց թողնելուց հետո։ Եգիպտոսը վերադարձավ 28 տարի հետո, նրա վերջին առաջնությունը եղել էր 1990 թվականը, Մարոկկոյինը` 1998 թվականը, Պերուինը 1982 թվականը, իսկ Սենեգալը կմասնակցի երկրորդ անգամ, նախորդ անգամ 2002 թվականին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին անգամ առաջնությանը որակավորվեցին երեք Հյուսիսային Եվրոպայի երկրներ (Դանիա, Իսլանդիա և Շվեդիա) և չորս արաբական երկրներ (Եգիպտոս, Մարոկկո, Սաուդյան Արաբիա և Թունիս)[23]։
Որակավորման փուլը չանցած նշանավոր հավաքականներից են քառակի չեմպիոն Իտալիան (առաջին անգամ 1958 թվականից հետո) և եռակի եզրափակչի մասնակից Նիդերլանդներ։ Չորս մայրցամաքային չեմպիոններ նույնպես չորակավորվեցին, Աֆրիկայի չեմպիոն Կամերունը, Կոպա Ամերիկայի հաղթող և Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակից Չիլին, ՕՖԿ գավաթի հաղթող Նոր Զելանդիան և ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2017 հաղթող Միացյալ Նահանգները (առաջին անգամ 1986 թվականին)։ Չորակավորվեցին նաև նախկինում լավ արդյունքներ ցոցադրած Գանան և Կոտ դ'Իվուարը, որոնք մասնակցել էին նախորդ երեք առաջնություններին։
|
|
|
![]() |
Վիճակահանություն
Վիճակահանությունը կայացավ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում[24][25]։ 32 Հավաքականներ բաժանվեցին ութ խմբի, յուրաքանչյուրում չորս հավաքական։
Վիճակահանության համար հավաքականները բաժանվեցին չորս զամբյուղի համաձայն 2017 թվականի հոկտեմբերի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ Առաջին զամբյուղում ավտոմատ հայտնվեց Ռուսաստանը, որպես ընդունող երկիր և լավագույն յոթ հավաքականները, երկրորդ զամբյուղում մյուս ութ հավաքականները և այդպես շարունակ[26]։ Սա նախորդ մրցաշարի հետ համեմատած միակ նորամուծությունն էր, այն ժամանակ միայն առաջին զամբյուղն էր որոշվում ըստ դասակարգման, մյուսները բաշխվում էին ըստ աշխարհագրական դիրքերի։ Այնուամենայնիվ մնաց պայմանը, որ նույն կոնֆեդերացիայից նույն խմբում չպետք է լինեին երկու հավաքականներ, բացառությամբ ՈՒԵՖԱ-ի, որտեղից առավելագույնը երկու հավաքական կարող էր հայտնվել միևնույն խմբում։
Remove ads
Մրցավարներ
2018 թվականի մարտի 16-ին ՖԻՖԱ խորհուրդը հավանություն տվեց վիդեո օգնական մրցավարի կիրառումը առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնություններում[27]։
2018 թվականի մարտի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց 36 մրցավարների և 63 մրցավարների օգնականների անունները, ովքեր կվարեն Աշխարհի առաջնության խաղերը[28]։
Մարզադաշտեր
Ռուսաստանը նախապատրաստել է հետևյալ ընդունող քաղաքները` Կալինինգրադ, Կազան, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սարանսկ, Սոչի, Վոլգոգրադ, Յարոսլավլ և Եկատերինբուրգ[29]։ Բոլոր քաղաքները Եվրոպական Ռուսաստանում են կամ հենց կողքին, որպեսզի հավաքականների ճանապարհորդությունը հեշտ լինի հսկայական երկրում։ Ռուսաստանի մասնակցության հայտում գրված էր, որ խաղերը տեղի կունենան 13 քաղաքներում և 16 մարզադաշտերում` այսպիսով բավարարելով ՖԻՖԱ նվազագույն պահանջներին։ 16 մարզադաշտերից երեքը կվերանորոգվեին, 13-ը` պետք նոր կառուցվեին[30]։
2011 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը կրճատեց մարզադաշտերի թիվը 16-ից 14։ Մոսկվայի շրջանի Պոդոլսկի մարզադաշտի կառուցումը չեղարկվեց մարզային իշխանությունների հրամանով, բացի այդ մայրաքաղաքի Օտկրիտիե Արենան փոխարինվեց Դինամո մարզադաշտով, քանի որ վերջինս կառուցվեց ավելի շուտ[31]։
Ընդունող քաղաքների վերջնական ցանկը հայտարարվեց 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ Վերջնական ցուցակով քաղաքները դարձան 11, իսկ մարզադաշտերը` 12, քանի որ Կրասնոդարը և Յարոսլավլը դուրս մնացին ցուցակից[32]։
Զեպպ Բլատերը 2014 թվականի հուլիսին հայտարարեց, որ հնարավոր է մարզադաշտերը կրճատվեն 12-ից 10[33]։
2014 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ ստուգող անձնակազմը առաջին անգամ պաշտոնապես այցելեց Ռուսաստան, նրանք եղան Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում և Մոսկվայում։ Նրանք գոհ էին գործընթացից[34]։
2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ն և Տեղի կազմակերպչական կոմիտեն համաձայնեցրեցին առաջնության ընթացքում մարզադաշտերի պաշտոնական անվանումները[35]։
12 մարզադաշտերից Մոսվայի Լուժնիկի մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգ մարզադաշտը (Ռուսաստանի ամենախոշոր մարզադաշտերը) ամենաշատը կօգտագործվեն, այստեղ կկայանան յոթական հանդիպում։ Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում և Սամարայում տեղի կունենան վեցական հանդիպում և Մոսկվայի Օտկռիտիե և Դոնի Ռոստովի մարզադաշտերում հինգական հանդիպում։ Մնացած քաղաքներում տեղի կունենան չորսական հանդիպում։
Remove ads
Խաղացանկ

Խաղացանկը ՖԻՖԱ կողմից ազդարարվել է 2015 թվականի հուլիսի 24-ին (առանց հանդիպքումների ժամանակների, որը համաձայնեցվել է ավելի ուշ)[36][37]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, վերջնական վիճակահանությունից հետո հայտարարվեց խաղային ժամերը ՖԻՖԱ կեղմից[38]։ Ռուսաստանը որպես ընդունող երկիր հայտավորված է A1 դիրքում և խղաղա բացման հանդիպումում հունիսի 14-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Սաուդյան Արաբիայի դեմ, երկու հավաքականները ունեն առաջնության մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշները[39]։ Լուժնիկի մարզադաշտում տեղի կունենա նաև երկորդ կիսաեզրափակիչը հուլիսի 11-ին և եզրափակիչը հուլիսի 15-ին։
Remove ads
Խմբային փուլ
Յուրաքանչյուր խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անցնում է 1/8 եզրափակիչ։ Խմբի յուրաքանչյու հավաքական հանդիպելու է խմբի մյուս հավաքականների հետ մեկական անգամ։
Բոլոր ժամանակները տեղի ժամանակով են[38]։
Հավասարության դեպքում
Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[40].
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
- Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
- Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
- Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
- Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
- Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
- Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
- Զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում։
Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները։
- Առավելագույն միավորներ,
- Առավելագույն գոլային տարբերություն,
- Առավելագույն խփած գոլեր,
- Արդար խաղի միավորներ,
- ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքը։
Խումբ A
Խումբ B
Խումբ C
Խումբ D
Խումբ E
Խումբ F
Խումբ H
Remove ads
Փլեյ օֆֆ փուլ
Փլեյ օֆֆ փուլը առաջնության եզրափակիչ փուլն է, որը հաջորդելու է խմբային փուլին։ Այն կսկսվի հունիսի 30-ին 1/8-րդ եզրափակչից և կավարտվի հուլիսի 15-ին եզրափակիչ հանդիպումով, որը կկայանա Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում[82]։ Լավագույն երկու հավաքականները ամեն խմբից (ընդհանուր 16 հավաքական) դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, որից հետո յուրաքանչյուր պարտված հավաքական կլքի պայքարը։ Կիսաեզրափակչի երկու պարտված հավաքականները կվիճարկեն երրորդ տեղը միմյանց միջև[40]։
Զամբյուղ
1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակչներ | Կիսաեզրափակիչներ | Եզրափակիչ | |||||||||||
30 հունիս – Սոչի | ||||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
6 հուլիս – Նիժնի Նովգորոդ | ||||||||||||||
![]() | 1 | |||||||||||||
![]() | 0 | |||||||||||||
30 հունիս – Կազան | ||||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
![]() | 4 | |||||||||||||
10 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | ||||||||||||||
![]() | 3 | |||||||||||||
![]() | 1 | |||||||||||||
2 հուլիս – Սամարա | ||||||||||||||
![]() | 0 | |||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
6 հուլիս – Կազան | ||||||||||||||
![]() | 0 | |||||||||||||
![]() | 1 | |||||||||||||
2 հուլիս – Դոնի Ռոստով | ||||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
![]() | 3 | |||||||||||||
15 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
![]() | 4 | |||||||||||||
1 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
![]() | 1 (3) | |||||||||||||
7 հուլիս – Սոչի | ||||||||||||||
![]() | 1 (4) | |||||||||||||
![]() | 2 (3) | |||||||||||||
1 հուլիս – Նիժնի Նովգորոդ | ||||||||||||||
![]() | 2 (4) | |||||||||||||
![]() | 1 (3) | |||||||||||||
11 հուլիս – Մոսկվա (Լուժնիկի) | ||||||||||||||
![]() | 1 (2) | |||||||||||||
![]() | 2 | |||||||||||||
3 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | ||||||||||||||
![]() | 1 | Երրորդ տեղի համար հանդիպում | ||||||||||||
![]() | 1 | |||||||||||||
7 հուլիս – Սամարա | 14 հուլիս – Սանկտ Պետերբուրգ | |||||||||||||
![]() | 0 | |||||||||||||
![]() | 0 | ![]() | 2 | |||||||||||
3 հուլիս – Մոսկվա (Օտկրիտիա) | ||||||||||||||
![]() | 2 | ![]() | 0 | |||||||||||
![]() | 1 (3) | |||||||||||||
![]() | 1 (4) | |||||||||||||
1/8 եզրափակիչ
Քառորդ եզրափակիչ
Կիսաեզրափակիչներ
Երրորդ տեղի համար հանդիպում
Եզրափակիչ
Remove ads
Վիճակագրություն
Ռմբարկուներ
64 հանդիպման ընթացքում խփվել է 169 գոլ։
- 6 գոլ
- 4 գոլ
- 3 գոլ
- 2 գոլ
- 1 գոլ
Անխել դի Մարիա
Գաբրիել Մերկադո
Լիոնել Մեսսի
Մարկոս Ռոխո
Միշի Բաչուայի
Նասեր Շադլի
Քևին դե Բրույնե
Մարուան Ֆելաինի
Ադնան Յանուզայ
Դրիս Մերտենս
Թոմաս Մենյե
Յան Վերտոնգեն
Պաուլինիո
Ռոբերտո Ֆիրմինո
Տիագո Սիլվա
Ռենատո Աուգուստո
Խուան Կուադրադո
Ռադամել Ֆալկաո
Խուան Կինտերո
Կենդալ Ուտսոն
Միլան Բադել
Անդրեյ Կրամարիչ
Իվան Ռակիտիչ
Անտե Ռեբիչ
Դոմագոյ Վիդա
Քրիստիան Էրիկսեն
Մատիաս Յորգենսեն
Յուսուֆ Պոուլսեն
Դելե Ալի
Ջեսի Լինգարդ
Հարի Մագուայր
Կիրան Թրիպեր
Բենյամին Պավարդ
Պոլ Պոգբա
Սամուել Ումտիտի
Ռաֆայել Վարան
Թոնի Կրոս
Մարկո Ռոյս
Ալֆրեդ Ֆինբոգասոն
Գիլֆի Սիգուրդսոն
Կարիմ Անսարֆարդ
Գենկի Հարագուչի
Կեյսուկե Հոնդա
Շինջի Կագավա
Յույա Օսակո
Խավիեր Էռնանդես
Իրվինգ Լոսանո
Կառլոս Վելա
Խալիդ Բուտաիբ
Յուսեֆ Էլ-Նասրի
Վիկտոր Մոզես
Ֆելիպե Բալոյ
Անդրե Կառիլո
Պաուլո Գուերեռո
Գժեգոժ Կրիխովյակ
Յան Բեդնարեկ
Պեպե Ֆերեիրա
Ռիկարդու Կուարեժմա
Մարիո Ֆեռնանդես
Յուրի Գազինսկի
Ալեքսանդր Գոլովին
Սալմեն Ալ Դավսարի
Սալման Ալ Ֆարաժ
Սադիո Մանե
Մբայե Նյանգ
Մուսա Վագե
Ալեքսանդր Կոլարով
Ալեքսանդար Միտրովիչ
Կիմ Յոն Գվոն
Նաչո
Յագո Ասպաս
Իսկո
Լյուդվիգ Աուգուստինսոն
Էմիլ Ֆորսբերգ
Օլա Տոյվոնեն
Յոսիպ Դրմիչ
Բլերիմ Ջեմայլի
Ջերդան Շաքիրի
Գրանիտ Ջակա
Սթիվեն Ցուբեր
Դիլան Բրոնն
Ֆերժանի Սասսի
Ֆահրեդին Բեն Յուսեֆ
Խոսե Խիմենես
- 1 ինքնագոլ
Ազիզ Բեհիչ (ընդդեմ Ֆրանսիայի)
Ահմեդ Ֆաթի (ընդդեմ Ռուսաստանի)
Ազիզ Բուհադուզ (ընդդեմ Իրանի)
Օգենկարո Էտեբո (ընդդեմ Խորվաթիայի)
Տիագո Չոնեկ (ընդդեմ Սենեգալի)
Աղբյուր` ՖԻՖԱ[99]
Remove ads
Մրցանակային ֆոնդ
2018 թվականի ֆուտբոլի աշխաարհի առաջնության համար ՖԻՖԱ-ն տրամադրել է 657 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 181 միլիոն դոլարով (կամ 38 %) ավելի է քան 2014 թ․ ՖԻՖԱ 2014-ի մրցանակային ֆոնդից[100][101]։.
մրցանակային ֆոնդը նշված է դեղին գույնով
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads