ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Նորման Բիվեր (անգլ.՝ James Norman "Jim" Beaver, Jr., օգոստոսի 12, 1950[1], Laramie, Վայոմինգ, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, դրամատուրգ, սցենարիստ և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Գերբնական», «Դեդվուդ» և «Իրավասություն» սերիալներում խաղացած դերերով։
Ջիմ Բիվեր | |
---|---|
Ջիմ Բիվերը 2015 թվականի մայիսին | |
Ծնվել է | Օգոստոսի 12, 1950 (65 տարեկան) |
Ծննդավայր | Լարամի (Վայոմինգ), ԱՄՆ |
Կրթություն | University of Central Oklahoma?, Irving High School? և Oklahoma Christian University? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան, սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1972 - մինչև հիմա |
Ամուսին(ներ) | Սեսիլի Ադամս |
lifesthatway.com | |
Ջիմ Բիվերը ծնվել է Լարամի քաղաքում (Վայոմինգ նահանգ), Ադել Դորոտիի և Ջեյմս Նորման Բիվերի (1924-2004)[3] ընտանիքում։ Նրա ընտանիքը երկար ժամանակ ապրել է Տեխասում, բայց Ջիմը ծնվել է Լարամիում։ Պատանեկության մեծ մասը Ջիմը ընտանիքի հետ անց է կացրել Իրվինգում, թեև նրա հայրը աշխատում էր հարևան համայնքներում։ Ջիմը և նրա փոքր քույրերը (Դենիսը, Ռենեն և Թիդլին) սովորել են Իրվինգի ավագ դպրոցում, բայց վերջին տարում Բիվերը տեղափոխվել է Ֆորտ-Ուերտի Քրիստոնեական Ակադեմիա, որն ավարտել է 1968 թվականին։ Նա նաև դասընթացներ է անցել Ֆորտ-Ուերտի Քրիստոնեական քոլեջում։ Չնայած նրան, որ Ջիմը մասնակցել էր դպրոցական մի քանի ներկայացումների, նա չէր հետաքրքրվում դերասանական կարիերայով։
Դեռ ուսանող Բիվերի պրոֆեսիոնալ դեբյուտը կազմավորվել է 1972 թվականի հոկտեմբերին, Օկլահոմայի թատերական կենտրոնում։ Տեխաս վերադառնալուց հետո Ջիմը աշխատել է տեղի թատրոնում ֆիլմերի վարձակալման բաժնի և Դալասյան բալետի աշխատանքային մասի հավաքող։ 1967 թվականին նա հանդես է եկել Դալասում՝ Շեքսպիրի փառատոնի բազմաթիվ պիեսներում։ 1979 թվականին թատրոնի դերասանների պատվերով Ջիմը գրել է 3 պիես (Spades, Sidekick և Semper Fi) և 2 անգամ դարձել է Great American Play Contest պետական թատերական մրցույթի ֆինալիստ։ Տեղափոխվելով Նյու-Յորք Բիվերը հանդես է եկել բեմում, շրջել է երկրով և միաժամանակ շարունակել է գրել պիեսներ։ Նա, որպես գլխավոր դերասան հանդես է եկել այնպիսի պիեսներում, ինչպիսին են «The Hasty Heart»-ը և «Անձրևի վաճառողը Բիրմինգում»։ 1983 թվականին Բիվերը տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի աշխատի Ջորջ Ռիվզի կենսագրության վրա։ 1 տարվա ընթացում նա աշխատել է ֆիլմերի արխիվում՝ Variety Arts Center-ում։ Հանդիսատեսի հետ ծանոթանալուց հետո, նրան իր Verdigris պիեսով, որպես դերասան և դրամատուրգ հրավիրում են աշխատելու Հոլիվուդի Theatre West ընկերությունում, որտեղ նա աշխատում է մինչև օրս։ 1985 թվականին Verdigris պիեսը ստացել է լավ արձագանքներ և Բիվերին հրավիրել են Triad Artists գործակալություն։ Նա նաև դերեր է ստացել տարբեր ֆիլմերում և սերիալներում։
2002 թվականին Ջիմը նկարահանվել է «Դեդվուդ» դրամայում, Ուիտնի Էլսվորտի դերում։ 2006 թվականին Բիվերը մասնակցել է «Ջոնը Ցինցինատիից» դրամայի նկարահանումներին, միաժամանակ կատարելով Բոբբի Սինգերի դերը «Գերբնականը» սերիալում և Քարթեր Ռիզի դերը «Մեծ սերը»[4] դրամայում։ Այնուհետև նա կատարել է Չարլի Միլսի դերը «Հարպերի կղզին» դրամայում։
2003 թվականին, երբ բժիշկները նրա կնոջ մոտ հայտնաբերեցին թոքային քաղցկեղ, Բիվերը գրեց Life’s That Way հուշագիրը։ 2007 թվականի աշնանը Բիվերը ուղարկեց նյութերը Penguin Group[5]։ Հրատարակումից առաջ նա ընտրվել էր Barnes & Noble 2009 թվականի Discover Great New Writers[6] ծրագրի համար։ 2010 թվականի New York Film and Video Festival[7] -ում, նրա The Silence of Bees-ի հանդիսությամբ նա արժանացավ լավագույն տղամարդու դերը մրցանակին։
1973 թվականին Ջիմը ամուսնացել է Դեբբի Յանգի հետ, սակայն 4 ամիս անց նրանք բաժանվել են։
1989 թվականին Բիվերը ամուսնացել է դերասանուհի Սեսիլի Ադամսի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց աղջիկը, Մեդելինը։ Սեսիլին մահացել է 2004 թվականի մարտի 3-ին թոքային քաղցկեղից[8]։
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2004-2006 | Deadwood | Ուիտնի Էլսվորտ |
2005 | Wheelmen | ագենտ Համմոնդ |
2006 | CSI։ Crime Scene Investigation | Սթենլի Տաներ |
2006 | The Unit | Լոիդ Կոլ |
2006-2015 | Supernatural | Բոբբի Սինգեր |
2007 | Tales from the Pub | Նիկ |
2007 | John from Cincinnati | NSA տնօրեն |
2007 | Big Love | Քարթեր Ռիզ |
2007 | Criminal Minds | Ջո |
2007 | Day Break | Ջո |
2007 | Cooties | |
2007 | Next | շերիֆ Ուիլիամս |
2008 | The Silence of Bees | Ֆրենկ |
2008 | In the A.M. of Dec. 26th at Mickey's (on the Corner of Cunningham & Kongosak in Barrow) | Պարկեր Լեմ |
2008 | Reflections | Ռադիո Դի Ջեյ |
2009 | Harper's Island | Ջեք |
2009 | Psych | շերիֆ Չարլի Միլս |
2009 | Dark and Stormy Night | Ստինկի Փիթ Դիլինգհամ |
2010 | Law & Order։ LA | Ֆրենկ Լումիս |
2010 | The Mentalist | Կոբ Հոլվել |
2010 | Lie to Me | Գաս |
2011 | Love Bites | Ռայթ Մուռ |
2011 | The Legend of Hell's Gate։ An American Conspiracy | բեռնատար մեքենայի վարորդ |
2011-2012 | Breaking Bad | Լոուսոն |
2011-2013 | Justified | Շելբի Փարլոու |
2012 | Dexter | Քլինթ Մաքքեյ |
2013 | The Middle | պարոն Սթոքս |
2013 | Longmire | Դուայթ |
2013 | Mike & Molly | Լի Ռոսկի |
2015 | Crimson Peak | Քարթեր Քաշինգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.