From Wikipedia, the free encyclopedia
Ջիրոլամո Կասար (մալթ.՝ Ġlormu Cassar, մոտ 1520[1], Բիրգու, Port Region (Port), Մալթա - մոտ 1592, Վալետա, Մալթա), մալթացի ճարտարապետ և ռազմական ինժեներ։ Ծառայության մեջ է գտնվել Մալթայի ասպետների ուխտում, որին անդամագրվել է 1569 թվականին։ Վալետա քաղաքի կառուցապատման աշխատանքներին սկզբում մասնակցել է որպես Ֆրանչեսկո Լապարելլիի օգնական, այնուհետև՝ որպես ինքնուրույն ճարտարապետ։ Նախագծել ու կառուցել է հասարակական, պաշտպանական, կրոնական և մասնավոր բազմաթիվ շինություններ, որոնց թվում են Մալթայի նոր մայրաքաղաքը դարձած Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարը, Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ մագիստրների պալատը, հիվանդախնամ ասպետների իջևանատունը... Նրա հինգ զավակներից մեկը՝ Վիտտորիոն, գնացել է հոր ճանապարհով և նույնպես դարձել է ճարտարապետ ու ինժեներ[2]։
Ջիրոլամո Կասար | |
---|---|
Ծնվել է | մոտ 1520[1] |
Ծննդավայր | Բիրգու, Port Region (Port), Մալթա |
Մահացել է | մոտ 1592 |
Մահվան վայր | Վալետա, Մալթա |
Գերեզման | Basilica of St Dominic |
Քաղաքացիություն | Մալթա |
Երկեր | Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա), Grandmaster's Palace? և Fortifications of Valletta? |
Մասնագիտություն | ճարտարապետ և ռազմական ինժեներ |
Երեխաներ | Vittorio Cassar? |
Ġlormu Cassar Վիքիպահեստում |
Ջիրոլամոն ծագումով սիցիլիացի էր. նրա նախնիները Մալթա էին եկել մոտավորապես 1440 թվականին։ Երբ ավարտվել է թուրքերի ձեռնարկած Մալթայի մեծ պաշարումը, ասպետական ուխտի ղեկավարների պատվերով, ճարտարապետ Ֆրանչեսկո Լապարելլիի հետ, նա ձեռնամուխ է եղել վնասված ամրությունների վերականգնման և նորերի կառուցման աշխատանքներին։ Ընդ որում՝ այդ ընթացքում հնարել է մի քանի նոր սարքեր ու հարմարանքներ։ Մալթայից Լեպարելլիի հեռանալուց հետո շինությունների նախագծման ու կառուցման նկատմամբ վերահսկողության աշխատանքները Ջիրոլամոյին են վստահվել։ Պաշտպանական կառույցներն ավարտելուց հետո անհրաժեշտություն է առաջացել անցնելու կրոնական, հասարակական, քաղաքացիական շինությունների կառուցմանը։ Ընդառաջելով Ջիրոլամոյին՝ ասպետական ուխտի ղեկավարությունը նրան ուղարկել է Իտալիա՝ Հռոմ ու Նեապոլ՝ ճարտարապետական գիտելիքներն ընդլայնելու և խորացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու։ 1569 թվականի ապրիլի 23-ին նա մեկնել է Մալթայից և շուրջ մեկ տարի անցկացրել Իտալիայում, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի և մանիերիստական ճարտարապետությունը, ինչպես նաև՝ քաղաքների պլանավորման հիմունքները։ Վերադառնալով հայրենի Մալթա՝ եռանդուն կերպով ձեռնամուխ է եղել զանազան շինությունների նախագծման ու կառուցման աշխատանքներին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.