From Wikipedia, the free encyclopedia
Ջի Չան Ուկ (հանգըլ՝ 지창욱, հուլիսի 5, 1987, Անյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հանրաճանաչություն է ձեռք բերել «Ժպտա կրկին» դորամայում Դոնգ Հեի դերով[1], որին հաջորդել են «Ռազմիկ Բեկը» (2011), «Կայսրուհի Կին» (2013-2014) և Հիլեր (2014-2015) դորամաները։
Ջի Չանգ Ուկ կորեերեն՝ 지창욱 | |
---|---|
Հասակը | 182 սմ |
Ծնվել է | հուլիսի 5, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Անյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Կրթություն | Դանկուկի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | կորեացի |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2006 ― ներկա |
springcompany.co.kr/bbs/board.php?bo_table=artist&wr_id=2 jichangwook.jp | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ջի Չան Ուկն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ 2009 թվականին նկարահանվել է «Sons of Sol Pharmacy House» ընտանեկան դորամայում, որտեղ խաղացել է Սոնգ Մի Փունգի դերը, ով «մայրիկի տղա» է և հայր 20 տարեկանում։ Այս հեռուստասերիալում նա խնամում է իր լավագույն ընկերոջ երեխային[2][3]։
Դորաման ստացել է 40% վարկանիշ և դրանով իսկ հանրաճանաչություն բերել դերասանին։ Մեկ տարի անց Չան Ուկը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ժպիտ» դորամայի 159-րդ դրվագում։ Հեռուստասերիալը 15 շաբաթվա ընթացքում պահել է իր բարձր վարկանիշը։ 2011 թվականին Ուկը նկարահանվել է «Ռազմիկ Բեկ Տոն Սուն» պատմական դորամայում[4][5]։ Այս հեռուստասերիալը պատմում է Տոն Սուի՝ 18-րդ դարի Չոնջո Չոսոնի թիկնազորի մասին, ով պաշտպանում է թագավորին սպանությունից։ Այս դորաման ևս ունեցավ բարձր վարկանիշ[6][7]։
Նույն թվականին Ջին ստացել է գլխավոր դեր «Ամուրու բուսական խանութը» դորամայում[8]։ Հեռուստասերիալը հիմնված է երիտասարդ Լի Յան Սոկի իրական կյանքի հիման վրա։ Նա առևտրով սկսել է զբաղվել 1998 թվականին և այժմ ունի ավելի քան 33 խանութ։
Իր առաջին բացասական դերը Չան Ուկը խաղացել է «5 մատներ» դորամայում՝ դաշնակահար Յու Ին Նայի դերով, ով նախանձում է իր ավագ եղբոր տաղանդին և մրցակցում նրա հետ բոլոր և՛ բիզնեսում, և՛ սիրային գործերում[9][10][11]։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, «Կայսրուհի Կի» դորաման է, որտեղ խաղացել է 5 գլխավոր դերերից մեկը՝ հոգով թույլ Տոգոն-Տեմուր անունով մոնղոլ կայսր, ով սիրահարվում է Կորյոյի հարճին և շուտով ամուսնանում է նրա հետ[12][13][14][15]։
2014 թվականին սկսել է նկարահանվել Հիլեր մարտական ֆիլմում, որտեղ խաղացել է Սո Ջունգ Հուի դերը։ Մարտական հմտությունները նրան դարձնում է լավագույն գործակալը, ով կարող է կատարել ցանկացած առաջադրանք։ Նրա վերջնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզին գնելն ու այնտեղ միայնակ ապրելն է։ Սակայն Յոնգ Շինի հետ հանդիպումից հետո նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սկսում է հետաքրքրություն տածել դեպի արտաքին աշխարհը և ի վերջո զգալ այն զգացմունքը, որը մարդիկ սեր են կոչում։ Բայց բացահայտվում են նախկինում կատարված սպանության իրական մանրամասնությունները, և այդ սերը դառնում է վտանգավոր[16][17]։
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
2006 | Օրեր... | |
2008 | Քնած գեղեցկուհին | Ջին Սո |
2010 | Մահվան զանգ 2․ Արյունոտ ճամբար | Սու Իլ |
2015 | Երկու ոստիկան | |
Տարի | Վերնագիր |
---|---|
2011 | "Meet Again" |
"Oh Sing Sing Men" (Լի Կվանգ Սուի, Կիմ Յունգ Կվանգի, Շին Վոն Հոյի, Սունգ Ջեի և Ջի Հյուկի հետ) | |
"Your Warmth" | |
2012 | "Fill Up" |
2014 | "To the Butterfly" |
2015 | "I Will Protect You" |
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ներկայացված գործ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Կորական դրամայի 4-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Ժպտա կրկին | Առաջադրված |
SBS դրամայի մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | Հաղթանակ | ||
SBS դրամայի մրցանակաբաշխություն | Նոր աստղ մրցանակ | Զինվոր Բեկ Դոնգ Սուն | Հաղթանակ | |
2012 | SBS դրամայի մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | 5 մատներ | Առաջադրված |
2013 | The Musical 7-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Օրեր․․․ | Հաղթանակ |
MBC դրամայի մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | Կայսրուհի Կին | Հաղթանակ | |
2014 | Սեուլի միջազգային դրամայի 9-րդ մրցանակաբաշխություն | Կորեացի լավագույն դերասան | Առաջադրված | |
Կորական դրամայի 7-րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության թոփ մրցանակ, դերասան | Առաջադրված | ||
APAN Star 3-րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | Առաջադրված | ||
KBS դրամայի մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ | Հիլեր | Առաջադրված | |
Ճանաչելիության մրցանակ, դերասան | Հաղթանակ | |||
Լավագույն զույգ մրցանակ, Փակ Մին Յունգի հետ | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.