Ջոն Թերի
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ջորջ Թերի (անգլ.՝ John George Terry, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07)[2][3], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան և «Չելսի» ֆուտբոլային ակումբի ավագ։ 2006-2010 թվականների և 2011 թվականի փետրվարից մինչ 2012 թվականը եղել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Անգլիայի եռակի չեմպիոն։ Թերին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան է ճանաչվել 2004/05 և 2007/08 սեզոններում[4], իսկ 2005 թվականին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստները նրան ճանաչել են Տարվա խաղացող[5]։ Չորս սեզոն անընդմեջ` 2005[6], 2006[7], 2007[8] և 2008 թվականներին, ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի հավաքականի կազմում։ Նա անգլիացի միակ ֆուտբոլիստն էր, որ 2006 թվականին ընդգրկվեց աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[9]։
Ջոն Թերի անգլ.՝ John Terry | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ջոն Գեորգ Թերի | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 7, 1980 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||
Հասակ | 1.90 սմ[1] | ||
Քաշ | 90 կիլոգրամ | ||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Անգլիա Չելսի | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1991–1995 1995–1998 |
Վեստ Հեմ Յունայթեդ Չելսի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2017 2000 |
Չելսի →Նոթինգհեմ Ֆորեսթ |
492 (41) 6 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2000–2002 2003-2012 |
Անգլիա (մինչև 21) Անգլիա |
9 (1) 72 (6) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2007 թվականին նա դարձավ առաջին կապիտանը, ով «Ուեմբլի» նորակառույց մարզադաշտում նվաճեց Անգլիայի գավաթը՝ 1։0 հաշվով հաղթանակ տանելով Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Ինչպես նաև առաջին խաղացողը, որ նոր մարզադաշտում գոլ խփեց հավաքականի կազմում խաղալիս՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[10]։ Սակայն 2007/08 սեզոնում Թերին «Չելսիի» կազմում չնվաճեց ոչ մի մրցանակ՝ Ֆուտբոլի լիգայի եզրափակչի ավելացված ժամանակում պարտվելով և Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը ու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին». խաղից հետո տեղի ունեցած 11-մետրանոցների իրականացման ժամանակ Թերին, սայթաքելով թաց խոտածածկույթի վրա, չկարողացավ գնդակը հասցնել նպատակին։ Եթե Թերին գոլ խփեր, «Չելսին» կհաղթեր այդ խաղում[11]։ Խաղից հետո Մոսկվայում Թերիի թիմակից Ֆրենկ Լեմպարդը նրան բնութագրեց որպես «տղամարդ տղամարդկանց մեջ»[12]։