Պրեմիեր Լիգա (Անգլիա)
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիայի Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Premier League), պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձրագույն առաջնությունն անգլիական ակումբների համար, որին կարող են մասնակցել նաև Ուելսի ակումբները։ Առաջնության մասնակից ակումբների թիվը 20 է։ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանը սկսվում է օգոստոսին և ավարտվում մայիսին։ Յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ։ Պրեմիեր Լիգայի պաշտոնական հովանավորը Barclays բանկն էր, որի պատճառով առաջնության պաշտոնական անվանում էր Barclays Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Barclays Premier League) մինչև 2016թ,ներկայում Պրիմիեր Լիգան հովանավոր չունի։ Անգլիայի տարածքից դուրս առաջնությունը հաճախ անվանում են «անգլիական Պրեմիեր Լիգա» (English Premier League)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրեմիեր Լիգա (այլ կիրառումներ)
Պրեմիեր Լիգա (Անգլիա) Premier League | |
---|---|
Երկիր | Անգլիա Ուելս |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | Փետրվարի 20, 1992 թ. |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Չեմպիոնշիպ |
Ազգային առաջնություններ | Անգլիայի Գավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Մանչեսթեր Սիթի (5) |
Ամենատիտղոսավոր թիմ | Մանչեսթեր Յունայթեդ (13 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Sky Sports ESPN BBC Sport |
Պաշտոնական կայք | premierleague.com |
Ներկա մրցաշրջան |
Առաջնությունը ստեղծվել է 1922 թվականի փետրվարի 20-ին՝ «Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա» անվանմամբ, երբ առաջին դիվիզիոնի ակումբները որոշեցին դուրս գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայից, որը հիմնադրվել էր 1888 թվականին։ Նպատակներից առաջնայինը հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ավելի շատ եկամուտներ ստանալն էր։ Այդ պահից Պրեմիեր Լիգան դարձավ աշխարհի ամենից մեծ ժողովրդականություն վայելող սպորտային առաջնությունը[1]։ Այն նաև համարվում է աշխարհի ամենից շահութաբեր ֆուտբոլային լիգան։ 2007-08 մրցաշրջանում ակումբների ընդհանուր շահույթը կազմեց 2,36 մլրդ ֆունտ[2]։ Այս պահի դրությամբ, եթե դատենք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրները ներկայացնող ակումբների գործակիցներով, ապա Պրեմիեր Լիգան համարվում է Եվրոպայի երկրորդ ուժեղագույն առաջնությունը՝ զիջելով միայն իսպանական Լա Լիգային[3]։
Պրեմիեր Լիգայում հանդես են եկել 45 տարբեր ակումբներ, սակայն նրանցից միայն 5-ն են հաղթել առաջնությունը, որից «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ, «Չելսին»՝ 5, «Արսենալը»՝ 3, «Մանչեսթեր Սիթին»՝ 5, «Բլեքբեռն Ռովերսը»՝ 1, «Լեսթեր Սիթին»՝ 1, «Լիվերպուլ»՝ 1։