Ջոն լե Կարրե (անգլ.՝ John le Carré, իսկական անունը անգլ.՝ David John Moore Cornwell, հոկտեմբերի 19, 1931(1931-10-19)[2][3][4][…], Պուլ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[6][7], Տրուրո, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8]), բրիտանացի գրող, հայտնի է իր լրտեսական վեպերով։
Արագ փաստեր Ջոն Լե Կարրեանգլ.՝ John le Carré, Ծննդյան անուն ...
Ջոն Լե Կարրե անգլ.՝ John le Carré |
---|
|
Ծննդյան անուն | անգլ.՝ David John Moore Cornwell[1] |
---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1931(1931-10-19)[2][3][4][…] |
---|
Ծննդավայր | Պուլ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
---|
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[6][7] (89 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Տրուրո, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[8] |
---|
Գրական անուն | John le Carré[1] |
---|
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, հետախույզ և գրող |
---|
Լեզու | բրիտանական անգլերեն |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Իռլանդիա |
---|
Կրթություն | Լինկոլն Քոլեջ, Շերբորն դպրոց, Բեռնի համալսարան (1949) և Սենթ Էնդրյուի դպրոց |
---|
Ժանրեր | լրտեսական վեպ և դետեկտիվ[9] |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Լրտեսը, որը եկել էր սառնամանիքից, Լրտես, դուրս կորիր, Մեծապատիվ դպրոցականը, Սմայլիի խումբը, Նվիրված այգեպանը, Call for the Dead?, A Small Town in Germany?, Փոքրիկ թմբկահարուհին (վեպ), The Mission Song?, A Most Wanted Man?, The Night Manager?, Our Kind of Traitor?, A Delicate Truth?, The Tailor of Panama?, Single & Single?, Absolute Friends?, The Looking Glass War? և Our Game? |
---|
Ստեղծագործությունների ցանկ | John le Carré bibliography? |
---|
Աշխատավայր | MI5, Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության և Իթըն քոլեջ |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Ann Sharp?[23] և Valerie Eustace?[23] |
---|
Զավակներ | Nick Harkaway? |
---|
|
|
Կայք | johnlecarre.com |
---|
John le Carré Վիքիպահեստում |
Փակել
Ջոն լե Կարրեն ծնվել է 1931 թ. հոկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսության Պուլ քաղաքում։ 1948 թ. նա մեկնում է Շվեյցարիա, որտեղ ուսանում է Բեռնի համալսարանում, ապա զինվորական ծառայության անցնում Ավստրիայում գտնվող բրիտանական հետախուզական կորպուսում։ Զինվորական ծառայությունից հետո ուսանում է Օքսֆորդի համալսարանում, որն ավարտում է 1956 թվականին և անցնում աշխատանքի էտոն քոլեջում։ Նա այնտեղ դասավանդում է ֆրանսերեն և գերմաներեն լեզուներ։ 1958 թ. հիմնական աշխատանքի է անցնում բրիտանական ՄԻ–5 հակահետախուզական ծառայությունում, որի հետ նա սկսել էր համագործակցել դեռևս համալսարանական տարիներից։ 1959 թ. աշխատանքի է անցնում բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայությունում։ Նա դիվանագիտական ծառայողի անվան տակ լրտեսական գործունեություն է ծավալում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Թոշակի անցնելուց հետո, որոշ ժամանակ բնակություն է հաստատում Հունաստանում, ապա վերադառնում Անգլիա։
- 1961 - «Զանգ հանգուցյալին» (Call for the Dead)
- 1962 - «Սպանություն ջենթլմենյան ձևով» (A Murder of Quality)
- 1963 - «Լրտեսը, որը եկել էր սառնամանիքից» (The Spy Who Came in from the Cold)
- 1965 - «Պատերազմ հայլիներից անդին» (The Looking-Glass War)
- 1968 - «Գերմանական մի փոքրիկ քաղաքում» (A Small Town in Germany)
- 1971 - «Միամիտ և զգացմունքային սիրահարը» (The Naïve & Sentimental)
- 1974 - «Լրտես, դուրս կորիր» (Tinker, Tailor, Soldier, Spy)
- 1977 - «Մեծապատիվ դպրոցականը» (The Honourable Schoolboy)
- 1979 - «Սմայլիի խումբը» (Smiley’s People)
- 1983 - «Փոքրիկ թմբուկահարուհին» (The Little Drummer Girl)
- 1986 - «Կատարյալ լրտեսը» (A Perfect Spy)
- 1989 - «Ռուսական տունը» (The Russia House)
- 1991 - «Գաղտնի ուխտավորը» (The Secret Pilgrim)
- 1993 - «Գիշերային ադմինիստրատորը» (The Night Manager)
- 1995 - «Մեր խաղը» (Our Game)
- 1996 - «Դերձակը Պանամայից» (The Tailor of Panama)
- 1999 - «Սինգլ և Սինգլ» (Single & Single)
- 2001 - «Նվիրված այգեպանը» (The Constant Gardener)
- 2003 - «Հավատարիմ ընկերները» (Absolute Friends)
- 2006 - «Խոստովանության երգը» (The Mission Song)
- 2008 - «Առանձնապես վտանգավոր է» (А Most Wanted Man)
- 2008 - «Այնպիսի դավաճան է ինչպես և մենք» (Our Kind of Traitor)