Ջոն Նյուտոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Նյուտոն (անգլ.՝ John Newton, հուլիսի 24 (օգոստոսի 4), 1725[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 21, 1807(1807-12-21)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի հոգևորական, ավետարանական Անգլիկան եկեղեցի,կղերական և ստրկության վերացման կողմնակից։ Նա նախկինում եղել է ստրկավաճառական նավերի կապիտան և ներդրող ստրկավաճառության բնագավառում։ Ծառայել է թագավորական նավատորմում՝ որպես նավաստի (բռնի հավաքագրումից հետո) և ինքն էլ որոշ ժամանակ ստրկության մեջ է եղել Արևմտյան Աֆրիկայում։ Ջոն Նյուտոնը հայտնի էր որպես Amazing Grace և Glorious Things of You Are Speken օրհներգերի հեղինակ։
Ջոն Նյուտոն անգլ.՝ John Newton | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 4), 1725[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1807(1807-12-21)[1][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Tomb of John and Mary Newton[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | հոգևորական, քրիստոնեական հիմների հեղինակ, ծովագնաց, ստրկավաճառ, աբոլիցիոնիստ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
John Newton Վիքիպահեստում |
Նյուտոնը երիտասարդ տարիքից մեկնում էր ծովագնացության՝մի քանի տարի աշխատելով ստրկավաճառների նավերի վրա։ 1745 թվականին նա ինքն էր դարձել արքայադուստր Պեյեի ստրուկը, որը սերում էր Շերբրո ժողովրդից,այժմ՝ Սիերա Լեոնե[5]։ Նա փրկվեց,վերադարձավ ծովային առևտրին՝լինելով մի քանի ստրկավաճառական նավերի կապիտան։ Ակտիվ ծովագնացությունից հետո թոշակի անցնելով՝ նա շարունակեց ներդրումներ կատարել ստրկավաճառության մեջ։ Քրիստոնեություն ընդունելուց մի քանի տարի անց Նյուտոնը հետագայում հրաժարվեց իր առևտուրից և դարձավ աբոլիցիոնիզմի նշանավոր ջատագովներից։ Այժմյան տերմինով՝ավետարանական ․նա ձեռնադրվել է որպես Անգլիկա եկեղեցու հոգևորական և եկու տասնամյակ ծառայել է որպես ծխական քահանա Օլնիում,Բաքինգհեմշիր, և գրել օրհներգեր։
Նյուտոնն իր մահից մի քանի ամիս առաջ՝ 1807 թվականին հասցրեց տեսնել Բրիտանական կայսրության կողմից աֆրիկյան ստրկավաճառության վերացումը։