ամերիկացի նկարիչ-իմպրեսիոնիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սլոուն, (անգլ.՝ John French Sloan, օգոստոսի 2, 1871[2][3][4][…], Լոք Հեյվեն, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] - սեպտեմբերի 7, 1951[2][7][3][…], 1951[8][9][10][…] կամ սեպտեմբերի 8, 1951[11], Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[5][6]), ամերիկացի նկարիչ-իմպրեսիոնիստ։
Ջոն Սլոուն անգլ.՝ John Sloan | |
---|---|
Կեղծանուն | Sloan, John French[1] |
Ծնվել է | օգոստոսի 2, 1871[2][3][4][…] |
Ծննդավայր | Լոք Հեյվեն, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1951[2][7][3][…] (80 տարեկան), 1951[8][9][10][…] կամ սեպտեմբերի 8, 1951[11] (80 տարեկան) |
Մահվան վայր | Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա և Spring Garden College? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, օֆորտանկարիչ, դիզայներ, գծագրող, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Աղբամանների դպրոց[12][13] |
Ժանր | ժանրային նկարչություն[13], նյու[13] և բնանկար[13] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Seacoast, Gloucester? |
Ուսուցիչ | Թոմալ Փոլոք Անշութց և Ռոբերտ Հենրի |
Աշակերտներ | John D. Graham?, Elsie Driggs?, Aaron Bohrod? և Reginald Marsh? |
Ներշնչվել է | Ռոբերտ Հենրի[14] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և The Eight? |
Ամուսին | Helen Farr Sloan? |
John French Sloan Վիքիպահեստում |
Ջոն Սլոունն իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանում ներկայացել է որպես գրաֆիկ` աշխատելով որպես պատկերազարդող և ծաղրանկարիչ Փենսիլվանիայի ամսագրերից մեկում։ Զուգահեռաբար երեկոյան ժամերին սովորել է նաև Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի գեղեցիկ արվեստների դպրոցում։ Իր ուսուցչի` Ռոբերտ Հենրիի ստեղծագործական ազդեցության տակ նկարիչն անցում է կատարել յուղաներկերով գեղանկարչությանը։ Նրա համար օրինակ է դարձել Էդուարդ Մանեի, իսկ հետո նաև` Վան Գոգի, Պաբլո Պիկասոյի և Անրի Մատիսի գեղանկարչությունը։ 1904 թվականին նկարիչը մեկնել է Նյու Յորք, բնակություն հաստատել Մանհեթենում, իսկ մի քանի տարի անց հաստատվել է Գրինվիչ Վիլիջի նկարիչների շրջանակում։ 1906 թվականին նա սկսել է դասավանդել Նյու Յորքի արվեստի դպրոցում։ Նրա աշակերտներից են եղել Ջորջ Վեսլի Բելոուսը, Էդվարդ Հոփերը, Շոլոմ-Ալեյխեմի կրտսեր որդին` նկարիչ Նորման Ռայբենը։
Ջոն Սլոունի կտավների թեման նվիրված է եղել նյույորքյան մեգապոլիսի առօրյա կյանքին. նրա ստեղծագործության օրինակներից մեկն է «Առավոտյան ժամը երեքը» նկարը։ Ստեղծել է գրեթե բացառապես կերպարային գեղանկարներ։
Ջոն Սլոունի երկրորդ կինը եղել է ամերիկացի մեկենաս, ուսուցիչ և նկարիչ Հելեն Ֆար Սլոունը (անգլ.՝ Helen Farr Sloan): Նա իր ամուսնու` Ջոն Սլոունի շատ աշխատանքներ հանձնել է Դելավերի գեղարվեստի թանգարանին[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.