From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Բատիստա Տիեպոլո (իտալ.՝ Giovanni Battista Tiepolo, մարտի 5, 1696[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] - մարտի 27, 1770[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4][5][6]), իտալացի նկարիչ և փորագրիչ։ Վենետիկի դպրոցի 18-րդ դարի խոշորագույն ներկայացուցիչ։
Ջովաննի Բատիստա Տիեպոլո իտալ.՝ Giovanni Battista Tiepolo | |
---|---|
Ի ծնե | Giovanni Battista Tiepolo |
Ծնվել է | մարտի 5, 1696[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] |
Վախճանվել է | մարտի 27, 1770[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4][5][6] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | fresco painter, նկարիչ-փորագրող, գծագրող, նկարիչ, գծանկարիչ, տպագրիչ, օֆորտանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | ռոկոկկո[7] և բարոկկո[7] |
Ժանր | ֆրեսկո, կրոնական նկարչություն[8][6], այլաբանություն[6], Անիմալիստիկա[6], կենցաղային ժանր[6], բնանկար[6], դիցաբանական գեղանկարչություն[6], capriccio?[6], դիմապատկեր[6] և Ծաղրանկար[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ceiling fresco in the staircase of the Würzburg Residence? |
Ներշնչվել է | Gregorio Lazzarini? և Giovanni Battista Piazzetta? |
Հայր | Domenico Tiepolo? |
Մայր | Orsetta Tiepolo? |
Ամուսին | Maria Cecilia Guardi?[9] |
Զավակներ | Ջովաննի Դոմենիկո Տիեպոլո[10] և Lorenzo Baldissera Tiepolo?[10] |
Giovanni Battista Tiepolo Վիքիպահեստում |
Սովորել է Վենետիկում՝ Գրեգորիո Լաձարինիի մոտ, կրել Պաոլո Վերոնեզեի և Ջովաննի Բատիստա Պյացետտիի ազդեցությունը։ Աշխատել է հիմնականում Վենետիկում, ինչպես նաև Միլանում (1731-1732, 1737, 1740), Վյուրցբուրգում (1750-1753), Մադրիդում (1762-1770)։
Տիեպոլոյի վաղ շրջանի (1716-1734) գործերում դրսևորվել եննկարչին բնորոշ հարուստ երևակայությունն ու դեկորատիվ թափը (Վենետիկի Դոլֆինո պալատի նկարաշարը, 1725-ից հետո, այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ և այլ հավաքածուներ)։ 1735-1750 թվականներին Տիեպոլոյի գործերը դարձել են լայնաշունչ և արտահայտիչ, կոլորիտը պայծառացել է և հարստացել նուրբ երանգներով (Վենետիկի Ջեզուատի, 1737-1739, և Սկալցի, 1743-1744, եկեղեցիների առաստաղապատկերները)։
1750-1760-ականներին մեծ փառքի հասած Տիեպոլոն աշխատել է նաև օտարերկրյա արքունիքների համար, ընտրվել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1756-1758)։ Այդ շրջանում են կատարվել նրա լավագույն որմնանկարաշարերը (Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայր, 1750-1753, Վենետիկի պալացցո Լաբիա, մոտ 1750 և այլն), որոնք առանձնանում են տոնական ճոխությամբ, տարբեր գույների նուրբ երանգներով հարուստ, պայծառ կոլորիտով։ 1740-1750-ականներին են պատկանում կերպարների զգացմունքայնությամբ և վիրտուոզ տեխնիկայով հատկանշվող Տիեպոլոյի հաստոցային կարևորագույն գործերը («Ամփիտրիտեի հաղթարշավը», մոտ 1740, Դրեզդենի պատկերասրահ, «Մոգերի երկրպագությունը», 1753, Հին պինոկոտեկա, Մյունխեն)։ 1762-1766 թվականներին Մադրիդում թագավորական պալատի համար գեղանկարել է մի շարք առաստաղապատկերներ։
Տիեպոլոյի ստեղծագործությունն իր ավարտին է հասցրել 16-18-րդ դարերի իտալական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության զարգացումը։ Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց անհատակ տարածությամբ, անսանձ դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսաօդային էֆեկտների կատարելությամբ, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ, ռակուրսների ու տեսանկյունների նորարարությամբ ու անսպասելիությամբ համաշխարհային մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բարձունքներից են։ Տիեպոլոն իր կոմպոզիցիաները հրաշալիորեն է կապել ինտերիերին, ստեղծելով ռեալ տարածության խորություն ու ընդարձակության պատրանք։ Հանդես է եկել նաև իբրև դիմանկարիչ, եղել հմուտ գծանկարիչ և օֆորտիստ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.