From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Բատտիստա Զելոտի (հայտնի է նաև որպես Բատտիստա Ֆարինատի (իտալ.՝ Giovanni Battista Zelotti), 1526[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - օգոստոսի 28, 1578[5][6][7][…], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա), Վերածննդի դարաշրջանի վենետիկյան նկարիչ, գերազացապես զբաղվել է որմնանկարչությամբ։
Ջովաննի Բատտիստա Զելոտի | |
---|---|
Ծնվել է | 1526[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1578[5][6][7][…] |
Մահվան վայր | Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ և Veronese school? |
Ուսուցիչ | Անտոնիո Բադիլե |
Giovanni Battista Zelotti Վիքիպահեստում |
Ծնվել է Վերոնայում[8] (Վենետիկում)։ Իր նկարչական հմտությունը նա սովորել է Վերոնայի նկարիչներ Անտոնիո Բադիլեից (1518-1560) և Դոմենիկո Ռիչոյից, որն առավել հայտնի է որպես Դոմենիկո Բրուզազորչի (1561-1567)։
Ի տարբերություն մաներիստական ոճի (Պարմայի և հռոմեական նմուշներ), որը կիսում էր Բրուզազորոչին, Զելոտին կողմնակից էր հավասարակշռված Վերածննդի ոճի՝ իր դեկորատիվ տարբերակում։ Դրանում նա ավելի մոտ էր իր ժամանակակից Պաոլո Վերոնեզեին, ով նաև Անտոնիո Բադիլեի աշակերտն էր։ Նա իր գործերից մի քանիսը ստեղծել է Պաոլո Վերոնեզեի հետ միասին։
Արաբական արևելքի երկրների հետ առևտրի կրճատման հետ կապված` Վենետիկի էլիտան սկսել է գումարներ ներդնել Տերրաֆերմայի հողամասերում, որտեղ նրանք սկսել են վերակառուցել վիլլաները և զբաղվել բուսաբուծությամբ։ Վենետիկյան ճարտարապետների, դեկորատորների, քանդակագործների և այգեպանների համար մեծ հնարավորություններ են ստեղծվել` իրացնելու իրենց հմտությունները։ Ցածրադիր, որոշ տեղերում ճահճոտ տերաֆերման ծածկվել է պալատական համալիրներով՝ գյուղական վիլլաներով, ջրանցքների նավահանգիստներով, այգիներով, որոնք զարդարված էին պուրակների տաղավարներով և քանդակներով։ Շենքի ձևավորման ամենատարածված տեսակներից մեկը դարձել է որմնանկարը։ Տարբեր աստիճանի տաղանդի վենետիկյան նկարիչները մասնակցել են հարուստ վենետիկցիների վիլլաներում բազմաթիվ դեկորատիվ որմնանկարների ստեղծմանը, որոնց թվում էին.
Զելոտիի հմտության աճն այնքան նկատելի էր, որ նրան մասնակից են դարձրել Դուգի պալատում և Վենետիկի Մարչիանա գրադարանում փարթամ դեկորատիվ նկարների ստեղծմանը։
Կյանքի վերջում նկարիչը աշխատելու հրավեր է ստացել Մանտուայի դքսերից, որտեղ աշխատել է մինչև իր մահը` 1578 թվականի օգոստոսի 28-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.