From Wikipedia, the free encyclopedia
Ջորջինա Ռոուզ Չափման (անգլ.՝ Georgina Chapman, ապրիլի 14, 1976[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, երգչուհի, նորաձևության դիզայներ և ֆոտոմոդել։
Ջորջինա Չափման անգլ.՝ Georgina Chapman | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Ուիմբլդոնի Արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, dressmaker, կինոդերասանուհի, նորաձևության դիզայներ և կինոռեժիսոր |
Ամուսին | Հարվի Վայնշտեյն |
Ծնողներ | հայր՝ Brian Chapman? |
Georgina Chapman Վիքիպահեստում |
Ջորջինա Ռոուզ Չամփանը ծնվել է 1979 թվականին ապրիլի 14-ին Լոնդոնում՝ գործարար Բրայան Չամփմանի ընտանիքում։ Մեծացել է Ռիչմոնդում, սովորել է Ուիլթշիրի Մալբորո քոլեջում։ Իր 20 տարիների ընթացքում Չամփմանը մշակել է թեփի դեմ Head & Shoulders շամպունի գովազդը[2]։ Ապա գործընկեր Քերեն Քրեյգի հետ ծանոթացել է, երբ նրանք սովորում էին Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջում։ Չեփմենը Ուիմբլոնդի արվեստի դպրոցը ավարտել է 2001 թվականին և սկսել է իր կարիերան որպես նորաձևության դիզայներ[3]։ Համալսարանն ավարտելուց հետո նկարահանվել է տարաբնույթ սերիալներում և ֆիլմերում։
2004 թվականին Քարեն Քրեյգի հետ միասին Ջորջինան ստեղծել է «Marchesa» ֆեյշն-լեյբլը, որը կոչվել է ազնվական Լուիզա Կիզատիի պատվին։ Ապրանքանիշի ներդրողներից են Ջուզեպպե Չիպրիանին և Սթիվ Վիտկոֆը[4]։ 2006 թվականին լեյբլը ճանաչվել է Ամերիկայի մոդելավորողների խորհրդի կազմակերպության 10 լավագույն եզրափակիչ դուրս եկածներից մեկը[5]։ Ըստ Sunday Times-ի ամենահարուստ մարդկանց ցանկի՝ 2015 թվականի դրությամբ Չլեմենի մաուր կապիտալը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[6]։ 2012-2019 թվականների ընթացքում եղել է Պոդիում նախագծի դատավոր[7]։
2019 թվականի մայիսին Չամփանի երեկոյան զգեստի դիզայնը 2019 թվականի Met Gala-ի գալա համերգի ժամանակ Նյու Յորքում ներկայացրել է հոլիվուդյան դերասանուհի Կոնստանս Վուն[8]։
Չափմանը ծնվել է ազդրոսկրի անտեվերսիայով, ինչի արդյունքում քայլելիս նրա մատները ուղղված են եղել ներս։ Ութ տարեկան հասակում նրա մոտ ախտորոշել են դիսլեքսիա։
2007 թվականի դեկտեմբերի 15-ից Ջորջիանան ամուսնացած է եղել պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի հետ, որի հետ մինչև հարսանիքը հանդիպել է երեք տարի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չամփանը հայտարարել է Վայնշտեյնի հետ բաժանման մասին՝ կապված մամուլում հայտնված այլ կանանց նկատմամբ ամուսնու սեռական ոտնձգությունների մասին տվյալների հետ[9]։
Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Ինդիա Փյորլ Վայնշտեյնը[10][11] և որդին՝ Դաշիել Մաքս Ռոբերտ Վայնշտեյնը։
2020 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Չափմանը հարաբերությունների մեջ է գտնվում դերասան Էդրիեն Բրոուդիի հետ[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.