Ջորջո Կինալյա
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ջորջո Կինալյա (իտալ.՝ Giorgio Chinaglia, հունվարի 24, 1947(1947-01-24)[3][4], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա[7] - ապրիլի 1, 2012(2012-04-01)[5][3], Նեապոլ, Իտալիա[7][8][9]), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Սկսել է ֆուտբոլային կարիերան Անգլիայում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա, որտեղ ցածրակարգ դիվիզիոններում անցկացրել է մի քանի մրցաշրջան։ 1969 թվականին տեղափոխվել է «Լացիո», խաղացել այդ հռոմեական ակումբի կազմում ավելի քան երկու հարյուր խաղ, 1973-74 մրցաշրջանում ակումբի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն և առաջնության լավագույն ռմբարկու։ Կարիերայի երկրորդ մասը անցկացրել է «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կազմում, որի հետ չորս անգամ հաղթել է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգան[10]։
Ջորջո Կինալյա իտալ.՝ Giorgio Chinaglia | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||
Մականուն | Երկար Ջոն[1][2] | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1947(1947-01-24)[3][4] | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կարարա, Իտալիա | ||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 1, 2012(2012-04-01)[5][3] (65 տարեկան) | ||||||||||||||||||||
Մահվան վայր | Նեյփլս, Ֆլորիդա, ԱՄՆ[6] | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Կինալյան մասնակցել է 1974 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նրա հավաքականը չի կարողանում դուրս գալ խմբից։ Հավաքականի կազմում ընդհանուր հաշվարկով անցկացրել է 14 հանդիպում և դարձել է չորս գոլի հեղինակ[11][12]։
Համարվում է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի պատմության լավագույն ռմբարկուն. անցկացրած 254 խաղերում իտալացին 242 գոլ է անցկացրել։ 2000 թվականին ընդգրկվում է ԱՄՆ-ի ֆուտբոլի փառքի սրահ, ինչպես նաև ճանաչվում է «Լացիոյի» պատմության մեծագույն ֆուտբոլիստ։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է, որպես սպորտային ֆունկցիոներ՝ մեծ մասամբ «Լացիոյի» նախագահի հետ։ Մի քանի անգամ պատասխանատվության առաջ է կանգնել տնտեսագիտական հանցագործությունների համար։