Նեապոլ
From Wikipedia, the free encyclopedia
Նեապոլ (հին հունարեն՝ Νεάπολις, հին հունարեն՝ νέα πόλις, բառացի՝ նոր քաղաք, լատին․՝ Neapolis, իտալ.՝ Napoli, նեապ.՝ Napule), քաղաք Իտալիայում, Կամպանիայի շրջանի և Նեապոլ պրովինցիայի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Նեապոլիտանյան ծովածոցի ափին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեապոլ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նեապոլ | |||||
իտալ.՝ Napoli | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մակերես | 119,02 կմ² | ||||
ԲԾՄ | 17 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼913 462 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 80121, 80122, 80123, 80124, 80125, 80126, 80127, 80128, 80129, 80131, 80132, 80133, 80134, 80135, 80136, 80137, 80138, 80139, 80141, 80142, 80143, 80144, 80145, 80146 և 80147 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NA | ||||
Պաշտոնական կայք | comune.napoli.it | ||||
| |||||
Նեապոլն Իտալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է (Հռոմից ու Միլանից հետո) և Հարավային Իտալիայի ամենամեծ քաղաքը՝ շուրջ մեկ միլիոն բնակչությամբ (արվարձանների հետ՝ շուրջ երեք միլիոն)։ Տրանսպորտային խոշոր հանգույց է (միջազգային օդանավակայան, նավահանգիստ)։ Պաշտոնական լեզուն իտալերենն է, որից բացի գործածալան են նաև նեապոլիտաներենը։ Քաղաքի հովանավորն է Սուրբ Յանուարին, որի հիշատակի օրը՝ սեպտեմբերի 19-ը, նշվում է քաղաքի տոնը։
Քաղաքը տեղակայված է սեյսմավտանգ գոտում (քաղաքի պատմական հատվածը տեղակայված է Վեզուվի արևմտյան լանջին)։ Վեզուվի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1944 թվականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը Նեապոլում տեղի է ունեցել 1980 թվականին։