From Wikipedia, the free encyclopedia
Ջուդ Վիկտոր Ուիլյամ Բելինգեմ (անգլ.՝ Jude Victor William Bellingham, հունիսի 29, 2003[2][3], Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան, Եվրոպայի փոխչեմպիոն։
Բելինգեմը 2024 թվականի Laureus համաշխարհային մարզական մրցանակաբաշխության ժամանակ | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 2003 (21 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ստորբրիջ, Անգլիա | |||||||||||||||||
Հասակ | 1.86 սմ | |||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | |||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բելինգեմը «Բիրմինգհեմ Սիթի» ակադեմիային է միացել 8 տարեկան հասակում։ Նորամուտը հիմնական թիմում նշել է 2019 թվականի օգոստոսի 6-ին անգլիական լիգայի գավաթի խաղում։ 16 տարեկան և 38 օրական ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[5]։ Օգոստոսի 31-ին «Սթոք Սիթիի» դեմ խաղում Ջուդը գոլ է խփել և դարձել ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Աստիճանաբար ֆուտբոլիստը դարձել է մեկնարկային կազմի խաղացող և օգնել իր ակումբին պահպանել իր տեղը Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Բելինգեմը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ[6]։
2019/20 մրցաշրջանի կեսին Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբները հայտարարել են իրենց հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ[7]։ Կարմիր Սատանաների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նույնիսկ Բելինգեմին շրջայց է կատարել Կարինգթոնում գտնվող Թրաֆորդի ուսումնական կենտրոն[8]։ Այնուամենայնիվ, հուլիսի 20-ին ֆուտբոլիստը 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է դորտմունդյան ակումբ և դարձել ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը։ Բելինգեմը վերցրել է 22 համարի մարզաշապիկը, որի տակ խաղում էր «Բիրմինգհեմում»։
Նա իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 14-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ՝ դորտմունդյան ակումբի կողմից խաղալով «Դուիսբուրգ» ակումբի դեմ։ Նույն խաղում բացել է հաշիվը։ Բելինգեմը դարձել է ակումբի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն՝ 17 տարեկան և 77 օրական, 5 օր անց՝ սեպտեմբերի 19-ին «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Բելինգեմը սեպտեմբերին Բունդեսլիգայում ճանաչվել է «ամսվա նորեկ»[9]։ Նա Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 20-ին՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին՝ 17 տարեկանում և 117 օրական[10]։ 2021 թվականի ապրիլի 14-ին նա խփել է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվ բացելով «Մանչեսթեր Սիթիի» հետ քառորդ եզրափակչի առաջին խաղում[11]։ Մայիսի 13-ին նա նվաճել է Գերմանիայի գավաթը։ Ակումբը եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին»։ Բելինգեմն ընդգրկվել էր մեկնարկային կազմում, 25-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ ընդմիջմանը փոխարինվել[12]։ Դա եղել է իր առաջին գավաթը մեծահասակների կարիերայում։ Հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկանների հավաքականների ավագը։ 2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, Բելինգեմի թիմը նվաճել է գավաթը, իսկ ինքը՝ Բելինգեմը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողը։
Բելինգեմը խաղացել է Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկան հավաքականների ավագ։
2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, որը նվաճեց իր թիմը, իսկ ինքը՝ Բելինգհեմը, ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[13]։
2020 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հիմնական հավաքական։ Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի դեմ խաղում նա նշել է նորամուտը։ Բելինգեմը 73-րդ րոպեին փոխարինել է Մեյսոն Մաունտին[14]։
2021 թվականին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[15]։ Խորվաթիայի դեմ խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին և ճանաչվել պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 17 տարեկան և 349 օրական[16]։ Վեց օր անց այդ ռեկորդը գերազանցել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Կացպեր Կոզլովսկին, որը նորամուտը նշել էր 17 տարեկան հասակում Եվրոպայի առաջնության ժամանակ[17]։
Ընդհանուր առմամբ Բելինգեմը մրցաշարում անցկացրեց 3 հանդիպում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.