From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի (իտալերեն՝ Giulio Cesare Procaccini, մայիսի 30, 1574[1][2][3], Բոլոնիա, Պապական մարզ[2][1] - նոյեմբերի 14, 1625[1][4][2][…], Միլան[2][1]), վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի իտալ.՝ Giulio Cesare Procaccini | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1574[1][2][3] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1625[1][4][2][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Միլան[2][1] |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ և գծանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Appearance of Christ to Saint Roch?, Madonna of the rosary? և Martyrdom of St Rufina and St Seconda? |
Giulio Cesare Procaccini Վիքիպահեստում |
Ծնվել է Բոլոնիայում, մաներիստ նկարիչ Էրկոլե Պրոկաչինի Ավագի ընտանիքում։ Եղբայրները՝ Կամիլոն ու Կառլոն, նույնպես ճանաչված նկարիչներ են դարձել։ Նրանց ընտանիքը, արվեստի գործերի մեծահարուստ հավաքորդ Պիռո Վիսկոնտիի օժանդակությամբ, 1585 թվականին տեղափոխվել է Միլան։ Ջուլիոն այստեղ իր գործունեությունն սկսել է որպես քանդակագործ, մասնակցել Միլանի տաճարի, Santa Maria presso San Celso եկեղեցու և Վիսկոնտի Բոռոմեոյի վիլլայի զարդաքանդակների պատրաստման, արձանների կերտման աշխատանքներին[5]։
1610 թվականին Ջուլիո Պրոկաչինին նկարել է հակառեֆորմացիայի առաջին սուրբ Սան Կառլո Բոռոմեոյին փառաբանող կվադրոնին (իտալերեն՝ Quadroni di San Carlo) կազմած 54 մեծադիր նկարներից (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 5 մ x 6 մ չափսի) վեցը։
Նա բազմաթիվ եկեղեցիների խորաններ է պատկերազարդել։ Այդ նկարազարդումներից հիշարժան են հատկապես «Թլպատումը» (1616 թ.), որն այժմ գտնվում է Մոդենայի Էստենզե պատկերասրահում, «Խորհրդավոր ընթրիք»-ը՝ Ճենովայի Basilica della Santissima Annunziata del Vastato-ում, «Քրիստոսի խարազանումը»...
Կառլո Բոռոմեոյի զարմիկ, արվեստների հովանավոր կարդինալ Ֆեդերիկո Բոռոմռոյի ցուցումներին հետևելով՝ Ջուլիո Պրոկաչինին որոշ աշխատանքներ իրականացրել է երկու այլ նկարիչների՝ Ջովանի Բատիստա Կրեսպիի (il Ceranoի) և Պիեռ Ֆրանչեսկո Մաձուկելիի (il Morazzone-ի) համագործակցությամբ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ Ճենովայում ծանոթանալով Ռուբենսի որոշ աշխատանքների՝ նա նույնպես կրոնական թեմաներով փոքրաչափ նկարներ է արել ճենովացի ու միլանցի մեծահարուստների պատվերով։
Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ Ջուլիո Պրոկաչինիի ստեղծագործություններն իրենց վրա կրում են բոլոնիական մաներիզմի ու ճենովական կոլորիզմի ազդեցությունը և իրենց ոճով նշանավորում են բարոկկոյի սկիզբը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.