From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ՝ ռազմական բախումներ, որոնք կատարվել են Չայլու (Վերին Չայլու) գյուղի մոտ 2010 թվականի օգոստոսի 31-ին (Արցախ) Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում։
Թվական | 2010 թվականի օգոստոսի 31 |
---|---|
Մասն է | Արցախյան հակամարտություն |
Վայր | Չայլու, Լեռնային Ղարաբաղ |
Արդյունք | Յուրաքանչյուր կողմ հայտնում է իր հաղթանակի մասին։ Զորքերի շփման գիծը չի փոխվել։ |
Հակառակորդներ | |
Արցախ | Ադրբեջան |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
հայկական տվյալներով՝ 1 վիրավոր[1] ադրբեջանական տվյալներով՝ 3 զոհ[2] | ադրբեջանական տվյալներով՝ 2 զոհ[2] հայկական տվյալներով՝ 7 զոհ[1] |
Ընդհանուր կորուստներ |
Գյուղը, ինչպես և ամբողջ Լեռնային Ղարաբաղի շրջանը Արցախյան ազատամարտի տարիներին եղել են ռազմական գործողությունների գոտում և պատերազմի ավարտից հետո 1994 թվականի մայիսի 12-ից այդ տարածքները հայտնվեցին ադրբեջանական զինված ուժերի և չճանաչված ԼՂՀ-ի զորքերի շփման գծում։ «Հրադադարի» համաձայանգրի կնքման պահից շրջանում ավարտվեցին ռազմական ակտիվ գործողությունները և սկսվեց բանակցային գործընթացը։
Բացի այդ բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալի կարծիքով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտում են երկու կողմերի դիրքորոշումները՝ հայերը բացահայտ հայտարարում են, որ պատմությունն է հաստատել 1994-ին իրենց հաղթանակը և նրանք հույս են հայտնում, որ Արցախը միջազգային հանրության կողմից կճանաչվի Կոսովոյի նախադեպով, այդ ընթացքում նավթով հարուստ Ադրբեջանը տարեկան ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացնում ռազմական ծախսերին և մտածում է Արցախյան հարցը լուծել ուժային տարբերակով[3]։
Միջազգային դիտորդները պարբերաբար վերահսկում են շփման գիծը։ Շփման գծում մշտական մոնիտորինգի բացակայության պատառով պատերազմող կողմերից յուրաքանչյուրը իր կատարված դեպքերի համար առաջ է բերում սեփական վարկածը[4]։
Համաձայն ադրբեջանական կողմի օգոստոսի 31-ին ժամը 16:30 հայկական դիվերսիոն խումբը Տերտերի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ հարձակվել է ադրբեջանական դիքերի վրա։ Ադրբեջանական կողմի հզոր հակահարվածից հետո գրոհը կասեցվել է, հայկական կողմը կորցրել է երեք զինվոր, մի քանի զինվոր էլ վիրավորվել է, ադրբեջանական կողմը ունեցել է երկու զոհ[5]։
Համաձայն հայակական կողմի օգոստոսի 31-ին ժամը 16:30 արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն գործողություն։ Հայ սահմանապահները ժամանակին հավաստանշել են հատուկ նշանակության ջոկատի տեղաշարժը, ձեռնարկել են համապատասխան գործողութոյուններ և հակառակորդին պարտության մատնելով ետ են շպրտել ելման դիրքեր։ արդյունքում ադրբեջանական կողմը տվեց 7 զոհ և մի քանի վիրավոր, իսկ ԼՂՀ զինված ուժերը ուներ 1 վիրավոր[1][6]։
Հենց նույն օրը ադրբեջանական կողմը հայտնեց մեկ զոհի մասին, ըստ նրանց զինվորը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Հետագայում Ադրբեջանը հայտնեց ևս մեկ զոհի մասին, ով կրկին զոհվել էր զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Հայ ռազմական փորձագետները վերլուծելով այս հայտարարությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը թաքցնում է սեփական զոհերի մասին տեղեկությունները[7]։
Հայաստանի և ԼՂՀ-ի ղեկավարությունները այս ամենի համար մեղադրեցին Ադրբեջանին, իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը մեղադրեց Հայաստանին։
Ըստ հայկական Armenia Today լրատվական գործակալության ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահներ Ֆրենկ Պալլոնեն և Մարկ Կրիկը դատապարտել են ադրբեջանական դիվերսիան և կոչ են արել պաշտոնապես ընդունել ԼՂՀ-ի անկախությունը[8]։ Ըստ Ամերիկայում հայկական ազգային կոմիտեի, նրանք համանախագաները նաև կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.