Ռամոն Մարիա դել Վալյե Ինկլան
From Wikipedia, the free encyclopedia
Ռամոն Մարիա դել Վալե Ինկլան ի դե լա Պենյա (իսպ.՝ Ramón María del Valle-Inclán y de la Peña, հոկտեմբերի 28, 1866(1866-10-28)[1][2][3][…], Վիլյանուեվա դե Արոսա, Pontevedra Province, Գալիսիա - հունվարի 5, 1936(1936-01-05)[4][1][2][…], Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա), իսպանացի գրող։
Ռամոն Մարիա դել Վալյե Ինկլան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1866(1866-10-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիլյանուեվա դե Արոսա, Pontevedra Province, Գալիսիա |
Վախճանվել է | հունվարի 5, 1936(1936-01-05)[4][1][2][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա |
Գերեզման | Cemetery of Boisaca |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Իսպանիա[5] |
Կրթություն | Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան |
Ժանրեր | Esperpento?, պոեզիա, Դրամատուրգիա և վեպ |
Գրական ուղղություններ | Մոդեռնիզմ |
Անդամակցություն | Պորտուգալիայի բարեկամների միություն[6] |
Ամուսին | Ժոզեֆինա Բլանկո |
Զավակներ | Jaime Valle-Inclán Blanco? |
Ազգականներ | Javier Valle-Inclán Alsina? |
Ramón María del Valle-Inclán Վիքիպահեստում |
Գրական ասպարեզ է իջել 1894 թվականին («Կանայք, վեց սիրային պատմություն», նովելների ժողովածու)։ «1898 թվականի սերնդի» ներկայացուցիչ։ «Սոնատներ» (մաս 1-4, 1902-1905) վիպակաշարում, «Բարբարոսական կատակերգություններ» (1907-1908) և «Կառլիստյան պատերազմ» (1908-1909) եռերգություններում, «Բռնակալ Բանդերասը» (1926) վեպ-պամֆլետում և «Հրաշքների արքունիք» (1927) պատմավեպում փորձել է քննադատել Իսպանիայի ավատատիրական հասարակարգը։ Գրել է նաև պիեսներ («Մարկիզուհի Ռոզալինդան», 1913 և այլն)։