Ռանիտիդին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ռանիտիդին, որը բաց է թողնվում Զանտակ առևտրային անվանումով, նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը[1]։ Այն լայնորեն կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի և Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի բուժման ժամանակ[1]։ Կան նախնական տվյալներ եղնջացանի ժամանակ դրա արդյունավետության վերաբերյալ։ Այն կիրառվում է բերանի միջոցով, միջմկանային և ներերակային[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 66357-35-5 |
PubChem CID | 5039 |
DrugBank | 00863 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.060.283 |
Ռանիտիդինի կիրառման հետևանքով առաջացած ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում գլխացավը և ցավը կամ այրոցը, որոնք դրսևորվում են ներմուծման ժամանակ[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններին են պատկանում լյարդի գործունեության խանգարումը, հազվասրտությունը, թոքաբորբը և ստամոքսի քաղցկեղը[1]։ Այն կարող է բերել նաև Clostridium difficile կոլիտի բարձր վտանգի[2]։ Սովորաբար այն անվտանգ է հղիության ժամանակ կիրառելիս[1]։ Ռանիտիդինը համարվում է H2-հիստամինային ընկալիչների պաշարիչ, որը արգելակում է հիստամինը, այսպիսով նվազեցնելով ստամոքսի բջիջներից արտազատվող թթվի քանակությունը[1]։
Ռանիտիդինը հայտնաբերվել է 1976 թվականին և շուկայահանվել է 1981 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[4]։ Այն հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) դեղ[1]։ 2015 թվականին զարգացող երկրներում դեղի մեծածախ գինը կազմել է մոտ 0,01-0,05 ԱՄՆ$ 1 դեղահատի համար[5]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է մոտ 0,05$ դեղաչափի համար[1]։ 2016 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 15մլն նշանակված դեղատոմսերից այն զբաղեցրել է 50-րդ տեղը[6]։