Ռաստաֆարական շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Ռաստաֆարական Կրոն կամ ռաստա, քրիստոնեության նոր ձևավորված ճյուղ, որը սկիզբ է առել Ճամայկայում` 1930-ականներին, ինչն էլ իր հերթին առաջ է բերել 60-ականներին ռեգգի երաժշտական ոճի առաջացմանը և զարգացմանը։ Ռաստաֆարական կրոնի կողմնակիցներին կոչում են ռաստամաններ։ Վերջիններից շատերը երկրպագում են Հայլե Սելասիե I-ին, ով Եթովպիայի ինքնակալն էր 1930-1974 թվականներին` համարելով նրան Աստծո մարմնավորումը երկրի վրա, Քրիստոսի երկրորդ գալուստը կամ էլ Քրիստոսի ռեինկարնացիան։ Կրոնի հետևորդների մյուս մասն էլ Սելասիեին համարում էր պարզապես Աստծո կողմից ընտրված երկրային թագավոր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գլխավոր վարդապետությունները | |
Ջահ ·Աֆրոցենտրիզմ ·իտալ ·Սիոն ·Կանեփի օգտագործում | |
Առանցքային ներկայացուցիչներ | |
Հայլե Սլասսիե I ·Հիսուս ·Մենեն Ասֆո ·Մարկուս Գարվի | |
Հիմնական գրությունները | |
Աստվածաշունչ ·Քեբրա Նագաստ ·The Promise Key · Սուրբ Պիբի ·Իմ կյանքը և Եթովպիայի առաջընթացը · | |
Ճյուղեր և տոնակատարություններ | |
Ռաստաֆարիի առանձնատները ·Ռաստաֆարական շարժումը Միացյալ նահանգներում ·Շաշամանե ·Grounation Day ·Reasoning | |
Նշմարելի անձինք | |
Լեոնարդ Հաուել ·Ջոզեֆ Հիբերթ ·Մորթիմեր Պլանո ·Վեռնոն Քարինգթոն ·Չարլզ Էդվարդս ·Բոբ Մառլի ·Փիթեր Թոշ | |
Տես Նաև։ | |
Դռեդլոկ ·Ռեգգի · Այս կաղապարը․
|
Ռաստաֆարական կրոնն իր մեջ ընդգրկում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կանեփի ծիսական օգտագործումը և արևմտյան հասարակության բարքերի մերժումը, որը անվանվում է Բաբելոն (Աստվածաշնչում նկարագրվող խառնաշփոթային Բաբելոն քաղաքի անունով)։ Այն Աֆրիկան (ինչպես նաև՝ Սիոն լեռը) համարում է համայն մարդկության սկզբնային ծննդավայր։
«Ռաստաֆարի» անվանումը ծագել է «Ռաս Տաֆարի» անունից, որը Սելասիեի կեղծանունն էր մինչև թագադրվելը։ Վերջինիս ռաստամանները անվանում են նաև «Ջա աստված»։
1997 թվականի տվյալներով աշխարհում կա մոտ 1 000 000 ռաստաման։ Կրոնը բավականին հաջողությամբ տարածվել է աշխարհով մեկ շնորհիվ ռեգգի երաժշտության, որի կարակառուն դեմքերից է Բոբ Մառլին։
Լինել ռաստաման նշանակում է չօգտագործել ալկոհոլ, չկտրել մազերը, ծիսականորեն ծխել կանեփ, անխտիր կերպով մասնակցել ռաստաֆարական պահքի տոնին և պաս պահել։ Ընդհանուր առմամբ հետևորդների զգալի մաս գտնում է, որ իրենց կրոնը պարզապես կրոն չէ, այլ նաև ապրելակերպ է։