Ռեդգոնթլետ
From Wikipedia, the free encyclopedia
«Ռեդգոնթլետ» (անգլ.՝ Redgauntlet. A Tale of the Eighteenth Century), Վալտեր Սքոթի հեղինակած պատմական վեպ, հրապարակված 1824 թ. անգլ.՝ Constable and Co հրատարակչությունում։ Վեպի գործողությունները կատարվում են 1765 թ. Դամֆրիսում (Շոտլանդիա)։ «Ռեդգոնգլեդ»-ը ավարտվեց Սքոթին հատուկ սովորական արագությամբ։ Ենթադրվում է՝ գրողն առաջին հատորի վրա սկսել է աշխատել 1823-1824 թվականների Սուրբ ծննդյան տոներին[1]։ Առաջին հատորն ավարտվեց մարտին 21-ին, իսկ վերջին էջերը հրատարակման է հանձնվել հունիսին[1]։ Սքոթի կենսագիր Գ. Լոքարտը գրում է, որ հեղինակը ցանկացել է գիրքն անվանել անգլ.՝ Herris կամ անգլ.՝ Herris հերոսներից մեկի անունով, սակայն հրատարակիչները՝ Արչիբալդ Կոնստեբլը և Ջեյմս Բալանթայնը համոզել են փոխել անունը, դարձնել «Ռեդգոնթլետ»[2]։ Թեպետ այսօր վեպը համարվում է գրողի «Ուևըրլի» շարքի լավագույն գործերից մեկը, այնուամենայնիվ իր ժամանակակիցների կողմից արժանացել է սառը ընդունելության[1]։ «Literary Gazette»-ը հրապարակեց դրական կարծիք, այլ պարբերականներին, ինչպիսիք են «Edinburgh Magazine»-ը և «Monthly Review»-ը, դուր չէր եկել ծիծաղելի առօրեականությունը և նամակային ոճը, իսկ «Examiner»-ը և «London Magazine»-ը «Ռեդգոնգլեդ»ը ենթարկեցին լուրջ քննադատության՝ հայտարարելով, որ այժմ Սքոթն աշխատում է բացառապես հանուն փողի[1]։
Ռեդգոնթլետ անգլ.՝ Redgauntlet | |
---|---|
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1824 |
Նկարագրում է | Շոտլանդիա |
Շարք | Ուևերլիի |
Նախորդ | Սենտ Ռոնանյան ջրեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | հունիս 1824 |