Ռելիեֆ
From Wikipedia, the free encyclopedia
Ռելիեֆ (ֆր.՝ relief, լատ.՝ relevo), ուռուցիկ ինչ-որ բան, հարթության[1] վրա վեհացած, մակերևույթի (տարածքի) ուրվագիծ, Երկրի պինդ մակերևույթի (օրինակ՝ երկրակեղևի[2]) և այլ պինդ երկրային մարմինների անհարթությունների ամբողջություն, որոնք տարբերվում են ձևով, չափով, ծագումով, տարիքով և զարգացման պատմությունով։
Ռելիեֆը կազմված է դրական և բացասական ձևերից։ Ռելիեֆը հանդիսանում է գեոմորֆոլոգիայի ուսումնասիրության առարկա և աշխարագրական թաղանթի կարևորագույն տարրերից մեկը։ Նախ՝ ռելիեֆը հիմք է հանդիսանում բնական տարածքային համալիրների համար։ Երկրորդ՝ ռելիեֆը վերաբաշխում է ջերմությունը և խոնավությունը (այսինքն՝ նյութ և էներգիա) երկրի մակերևույթի վրա։