![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Harryhausen.jpg/640px-Harryhausen.jpg&w=640&q=50)
Ռեյ Հարիհաուզեն
Ամերիկացի անիմատոր / From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոնդ Ֆրեդերիկ Հարիհաուզեն (անգլ.՝ Raymond Frederick Harryhausen, հունիսի 29, 1920(1920-06-29)[1][2] կամ հունիսի 19, 1920(1920-06-19)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մայիսի 7, 2013(2013-05-07)[4][1][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), ամերիկացի նկարիչ, դիզայներ, վիզուալ էֆեկտների ստոպ շարժման նկարիչ, գրող և պրոդյուսեր[8]։
Ռեյ Հարիհաուզեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 29, 1920(1920-06-29)[1][2] կամ հունիսի 19, 1920(1920-06-19)[3] |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 7, 2013(2013-05-07)[4][1][5][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, գրող, սցենարիստ և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0366063 |
rayharryhausen.com |
Հարիհաուզենի ամենանշանավոր աշխատանքներից են, իր մենթոր Ուիլիս Օ'Բրայանի հետ՝ «Հզոր Ջո Յանգի» անիմացիան (1949), որը հետագայում արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար, իր առաջին գունավոր ֆիլմը «Սինբադի 7-րդ ճանապարհորդությունը» (1958 թ.); և «Յասոնը և Արգոնավորդները» (1963 թ.), որտեղ Հարիհաուզենը բեմադրել է ճակատամարտի տեսարան յոթ կմախք-մարտիկների հետ, որը հետագայում դարձել է կուլտային[9]։ Վերջին ֆիլմը, որի վրա նա աշխատել է, «Տիտանների բախումն» էր (1981), նկարահանումների ավարտից հետո Հարիհաուզենը հանգստի է անցել։
1960 թվականին Հարիհաուզենը տեղափոխվել է Լոնդոն և այնտեղ ապրել մինչև իր մահը՝ 2013 թվականը։ Նա ունեցել է երկքաղաքացիություն՝ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Ֆիլմերում հատուկ էֆեկտներ ստեղծելու նրա նորարար ոճը ոգեշնչել է բազմաթիվ կինոգործիչների։ 2016 թվականին Բրիտանական կինոյի ինստիտուտը կազմել է ժամանակակից կինոգործիչների ցուցակը, ովքեր ասել են, որ ոգեշնչված են Հարիհաուզենից, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգը, Փիթեր Ջեքսոնը, Ջո Դանտեն, Թիմ Բերթոնը, Նիք Փարքը, Ջեյմս Քեմերոնը և Գիլերմո Դել Տորոն[10]։ Ջորջ Լուկասը[11], Ջոն Լասեթերը[12], Ջոն Լենդիսը[13], Հենրի Սելիկը[14], Ջեֆրի Ջեյ Աբրամսը[15] և Ուես Անդերսոնը[16] նույնպես խոսել են Հարիհաուզենի մեծ ազդեցության մասին։